Արմինֆո.Սահմանափակող միջոցները չեն անդրադառնա ԵԱՏՄ արտահանման դինամիկայի վրա։
Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ "Ինչպես են գործերը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության առնչությամբ" թեմայով տեսակամրջի ժամանակ պատասխանելով Արմինֆոյի թղթակցի հարցին։ "Այն սահմանափակումները, որոնք ընդունվել են սոխի, սխտորի, հնդկաձավարի եւ այլնի արտահանման արգելքի մասով մինչեւ մայիսի 30-ը, չեմ կարծում, որ ինչ-որ կերպ կանդրադառնան ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության դինամիկայի վրա։ Ավելին, ես կարծում եմ, որ մեր պետությունները ճգնաժամի պայմաններում մեծ հնարավորություններ ունեն, այսպես ասած, challenge, ավելի ակտիվորեն դուրս գալ երրորդ երկրների շուկաներ։ Քանի որ, իմ կարծիքով, այդ շուկաների պահանջարկն ավելի բարձր կլինի, քան առաջարկը", - ասել է Քամալյանը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանը 2019 թվականին ԵԱՏՄ երկրներ արտահանումն ավելացրել է 10,5 տոկոսով՝ մինչեւ 760.9 մլն դոլար, ԱՊՀ այլ երկրներ՝ 29,4 տոկոսով ՝ մինչեւ 39.5 մլն դոլար: Ընդ որում՝ բացասական միտում է նկատվում դեպի ԵՄ շուկա արտահանման մասով. անկումը գրանցվել է 14,7 տոկոսի մակարդակում ՝ կազմելով 583.2 մլն դոլար: Այլ երկրների շուկաներ հայկական արտահանման ծավալները 2019 թվականին ավելացել են 24,4%-ով՝ մինչեւ 1.2 մլրդ դոլար:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |