17:37
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020 17:37
Ալինա Հովհաննիսյան

ԵՏՀ նախարար. ԵԱՏՄ-ում պարենային ապահովության մասով ոչ մի տագնապ չկա

ԵՏՀ նախարար. ԵԱՏՄ-ում պարենային ապահովության մասով ոչ մի տագնապ չկա

Արմինֆո.ԵԱՏՄ-ում պարենային ապահովության մասով ոչ մի տագնապ չկա։ Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ "Ինչպես են գործերը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության առնչությամբ" թեմայով տեսակամրջի ընթացքում։

"Մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ եթե ֆորս-մաժոր չլինի, ես նկատի չունեմ կորոնավիրուսը, քանի որ դա մեզ համար արդեն իրականություն է, ապա 2020 թվականին միության շրջանակներում պարենային ապահովության հետ կապված որևէ խնդիր չի առաջանա", - ասել է նա:

 

Վկայակոչելով ԵԱՏՄ-ում արտադրանքի պահանջարկի և առաջարկի և հաշվեկշռի վերաբերյալ առկա հաշվարկները՝ ԵՏՀ նախարարը հաղորդել է, որ միությունում ապրանքների գրեթե բոլոր խմբերում դեֆիցիտ չկա: Մասնավորապես, ըստ Քամալյանի, ԵԱՏՄ-ում կա, նույնիսկ, հացահատիկի, շաքարի (մոտ 1.5 մլն տոննա), կարագի, մսի մասով հավելուրդ։ Ապրանքների միակ խումբը, որտեղ չկա 100% ինքնապաաաաահոովություն, մրգերն ուհատապտուղներն են: Ինչպես նշել է նախարարը, այս ինքնապահովման մակարդակը կազմում է 40 տոկոս, մնացած մասը ներկրվում է երրորդ երկրներից:

 

Ընդ որում, նա հաղորդել է, որ շուտով տեղի կունենա տեսակոնֆերանս ԵԱՏՄ անդամ երկրների գյուղատնտեսության նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն պարենային անվտանգությանը վերաբերող ռազմավարական հարցերից մեկը: Մասնավորապես, կողմերը պետք է որոշում կայացնեն, թե արդյոք Միությունում կոլեկտիվ պարենային անվտանգության մշակման անհրաժեշտություն կա։ Այս առնչությամբ Քամալյանն ընդգծել է, որ ընդունելի է համարում ԵԱՏՄ-ում միասնական պարենային անվտանգության առկայությունը: "Օրինակ, եթե Հայաստանում շաքարի ճակնդեղ չի աճում, ապա պետք չէ մեծ ծախսեր անել դրա աճեցման համար։ Եթե մենք միության շրջանակներում պայմանավորվում ենք, որ պարենային անվտանգությունը բոլորի վրա տարածվի, ապա ֆորս-մաժորի դեպքում անդամ երկրները կապահովեն շաքարի անհրաժեշտ ծավալները", - նշել է նա։

 

"Կարծում եմ, որ մենք կգանք մեկ հայտարարի եւ առաջ կընթանանք", - եզրափակել է նա: