Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020 19:57

IDBank-ն առաջարկում է հեռավար սպասարկման ամբողջական գործիքակազմ

IDBank-ն առաջարկում է հեռավար սպասարկման ամբողջական գործիքակազմ

Արմինֆո.Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մենք շփվում, աշխատում ենք հեռավար։ Սա մարտահրավեր էր ոչ միայն ամեն օր սովորականի պես աշխատանքի գնացող, խանութում առաջին անհրաժեշտության ապրանքներ գնող մարդու, այլ նաև տարբեր բնագավառներում սպասարկում իրականացնող տնտեսվարողների համար։

Բացառություն չէր նաև բանկային համակարգը։ Ի՞նչ տրանսֆորմացիայի են ենթարկվել բանկային ծառայություններն այս ընթացքում, և ի՞նչ ծավալների է հասնում հեռավար սպասարկումը զրուցել ենք IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանի հետ։

IDBank-ը հայաստանյան շուկայում հայտնի է որպես նորարար թվային Բանկ։ Կորոնավիրուսն, ինչպես պարզվեց, այնուամենայնիվ անակնկալի բերեց ամբողջ աշխարհին ի՞նչ տեղի ունեցավ IDBank-ում։

IDBank-ը թվայնացման գործընթացը սկսել էր դեռևս 2018-ին, երբ տեղի ունեցավ ռեբրենդինգը և մենք, գիտակցելով ժամանակի հրամայականը, բռնեցինք հեռավար հնարավորինս լայն գործիքակազմ ստեղծելու ուղին։ Այո, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն անակնկալի բերեց շատ ոլորտների, բայց բանկային համակարգն արդեն վաղուց գիտակցում էր, որ թվայնացումը ներկայիս արագ փոփոխվող աշխարհում ֆինանսական ծառայությունների մատուցման ամենապահանջված եղանակը՝ հեռավար սպասարկումն ապահովելու լավագույն ուղին է։

Դեռևս 2018-ին մենք հայտարարել էինք Idram ընկերության հետ համատեղ թվային հարթակ ստեղծելու մասին։ Այդ հարթակն այսօր իրականություն է և մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն տանը նստած օգտվել բանկային, այլ նաև վճարահաշվարկային ծառայություններից, ընդ որում՝ դրանց թիվն անցնում է 300-ը։ Սա նշանակում է, որ IDBank-ի հաճախորդները կարող են գործարքներ կատարել ինչպես IDBanking.am հարթակի, այնպես էլ Idram հավելվածի «Բանկինգ» բաժնի միջոցով։ 

Բացի այդ, մեր արտոնյալ և անհատական բանկինգի ծառայությունները հաճախորդներին սպասարկում են նաև Viber, What’s app, Skype տեսակապի միջոցով՝ կատարելով որոշակի գործարքներ։

Պարետի որոշմամբ մեր երկրում շատ կազմակերպություններ աշխատում են հեռավար արդյո՞ք հեռավար աշխատում են նաև IDBank-ի աշխատակիցները, և արդյո՞ք դա վտանգավոր չէ տվյալների պահպանման տեսանկյունից։

IDBank-ը կարանտինի առաջին իսկ օրերից սկսեց միջոցներ ձեռնարկել ոչ միայն հաճախորդների համար լիարժեք հեռավար գործիքակազմ, այլ նաև իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու և հեռավար աշխատանքային պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող կազմակերպություն IDBank-ն ապահովել է ոչ անմիջական շփման մեջ ներառված աշխատակիցների ավելի քան 60%-ի հեռավար աշխատանքը։ Սովորաբար, նմանատիպ իրավիճակներում կտրուկ աճ են ապրում կիբեռհանցագործությունները, ուստի հեռավար աշխատանքը կազմակերպելիս մեր աշխատակիցներին տրվել են հստակ ցուցումներ տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման, ֆիշինգի զոհ չդառնալու և աշխատանքային  արդյունավետությունն ապահովելու համար։ Կարևոր է, որ հեռավար աշխատողներն իրենց գործառույթներն իրականացնեն այնպիսի արդյունավետությամբ, որ ապահովվի նաև «առաջնագծում» աշխատողների գործունեության անընդհատությունը։

Հաշվի առնելով այս ամենը, վստահ կարող եմ նշել, որ, չնայած դժվարություններին, IDBank-ն ունի որակյալ հեռավար աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։

Քանի որ խոսեցինք ֆիշինգի մասին, կցանկանայի նաև որոշ խորհուրդներ տալ մեր հաճախորդներին՝

  • ցանկալի է համակարգիչների կամ նույնիսկ սմարթֆոնների վրա ունենալ հակավիրուսային գործող համակարգեր,
  • անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել ծրագրային փաթեթները,
  • աշխատեք անհայտ և կասկածելի կայքեր մուտք չգործել կամ առնվազն նման կայքերում որևէ տվյալ չտրամադրել՝ հատկապես քարտային տվյալներ,
  • եթե ստացել եք հաղորդագրություններ էլ․ փոստով, մինչև կցված ֆայլը կամ հղումը բացելը ստուգել ուղարկողի փոստային հասցեն, համոզվեք, որ էլ. նամակը ստացել եք ծանոթ կամ սպասված անձից,
  • առցանց գնումներ կատարելիս համոզվեք, որ առցանց խանութը կամ կայքը ապահոված է https անվտանգության համակարգով,
  • ֆինանսական համակարգերում օգտագործեք բարդ, բայց ոչ հայտնի անուն կամ այլ հայտնի տվյալներ չպարունակող գաղտնաբառեր՝ թվերի, տառերի, սիմվոլների բարդ համադրություններ,
  • ֆինանսական համակարգերում ամրագրված գաղտնաբառերը այլ համակարգերում մի կիրառեք, պարբերաբար փոխեք գաղտնաբառերը,
  • սոցիալական ցանցերի միջոցով ստացված գումարների խնդրանքներին ի պատասխան այլ կապուղիով ճշտեք՝ արդյո՞ք հենց տվյալ ծանոթից է հարցումը եկել, թե ոչ,
  • այլ անձանց քարտային տվյալներ մի տրամադրեք, իսկ խիստ անհրաժեշտության պարագայում քարտային տվյալնեը փոխանցեք մաս-մաս տարբեր համակարգերի միջոցով,
  • առցանց որևէ հաշվի հետ տարօրինակ որևէ երևույթ նկատելիս անմիջապես կապ հաստատեք համակարգը սպասարկող կազմակերպության հետ իրենց պաշտոնական կայքերում տեղադրված տվյալներով և տեղեկացրեք խնդրի մասին:

 

IDBank-ը, փաստորեն, շատ արագ կարողացավ հարմարվել իրավիճակին և ինչպես իր աշխատակիցների, այնպես էլ իր հաճախորդների համար ապահովել #տանըմնալու հնարավորությունը։

Այո, ինչպես նշեցի, մեր աշխատակիցները շարունակում են աշխատանքը բարձր արդյունավետությամբ՝ ապահովելով գործընթացների շարունակականությունը, իսկ մեր հեռավար սպասարկման գործիքակազմը թույլ է տալիս մեր հաճախորդներին առանց տանից դուրս գալու

  • կատարել փոխանցումներ,
  • կառավարել հաշիվները,
  • պատվիրել քարտեր,
  • համալրել հաշիվները,
  • ստանալ կամ մարել վարկեր,
  • բացել ավանդներ,
  • բացել ընթացիկ կամ խնայողական հաշիվներ,
  • կատարել ավելի քան 300 տարբեր ծառայությունների վճարումներ և այլն։

Նշված ծառայությունները գերակշռող մասը հասանելի է նաև Idram հավելվածի «Բանկինգ» բաժնում։ Ընդ որում՝ բանկային ծառայություններից կարող են օգտվել ինչպես մեր հաճախորդներն, այնպես էլ այն անձիք, ովքեր ցանկություն ունեն դառնալ հաճախորդ։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Idram հավելվածն ու դառնալ IDBank-ի հաճախորդ՝ անցնելով հեռավար նույնականացում։ Այսինքն, եթե Ձեզ, օրինակ, վարկ է անհրաժեշտ, բայց Դուք IDBank-ի հաճախորդ չեք, հոգ չէ, կարող եք ներբեռնել Idram հավելվածը և դիմել Rocket վարկ ստանալու համար։ Ձեզնից կպահանջվի ընդամենը մի քանի պարզ քայլ, և  մինչև 5 մլն ՀՀ դրամի չափով վարկի գումարը կփոխանցվի Ձեր հաշվին․ չկան թաքնված վճարներ կամ միջնորդավճարներ։ Ի դեպ, նշեմ, որ նույնիսկ այս իրավիճակում IDBank-ը չի դադարեցրել վարկավորումը:

Հեռավար նույնականացում անցնելու պարագայում, իհարկե, կարող եք օգտվել նաև քիչ առաջ թվարկածս մյուս բոլոր ծառայություններից։ Այս գործառույթը հատկապես կարևոր է, երբ մենք մարդկանց հորդորում ենք մնալ տանը․ եթե հորդորում ենք, ուրեմն պետք է նաև հնարավորություն տանք օգտվել մեր ծառայություններից՝ անգամ մեր հաճախորդը չլինելով։ 

Ի՞նչ այլ առավելություններ է ստանում ֆինանսական ծառայություններից օգտվող հաճախորդն IDBank-ից և ի՞նչ կստանա ապագայում։ 

IDBank-ից օգտվող հաճախորդը կարող է օգտվել մեր կողմից առաջարկվող նորարար ծառայությունների բազմազանությունից, սակայն չմոռանանք նաև IDBank-ի և Idram-ի համագործակցության մասին։ Երկու ընկերությունների ստեղծած համատեղ թվային հարթակն այսօր մի շարք լրացուցիչ առավելություններ է տալիս ինչպես հաճախորդներին, այնպես էլ գործընկերներին։

Այսպես, մեր թվային հարթակի օգտատերերն այս օրերին հնարավորություն ունեն անհպում վճարումներ կատարել Idramի գործընկեր խանութներում, դեղատներում QR և NFC տեխնոլոգիաներով՝ որպես վճարման միջոց ընտրելով IDBank-ի քարտերը, հաշիվները կամ ցանկացած այլ կցված քարտ։ Այսօր ոմանք խուսափում են առաքում պատվիրել՝ կանխիկի հետ չշփվելու նկատառումով, մինչդեռ հարթակի օգտատերերը կարող են անհպում վճարել նաև առաքման համար, քանի որ մեր գործընկեր Idram ընկերությունը օրերս ներկայացրեց լուծումներ նաև այն բիզնեսների համար, որոնք մինչ այդ երբևէ առցանց վճարումներ չեն ընդունել։ Այս ամենը հնարավորություն է տալիս ապահովել բիզնեսի շարունակականությունը, իսկ հաճախորդների համար՝ պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունն ու անվտանգ վճարումներ կատարել։

Անկանխիկին անցման անհրաժեշտության մասին բազմիցս նշվել է պետական մակարդակով դեռևս մինչև համավարակի ի հայտ գալը: Միգուցե այսօր այդ ուղին, շատերին բարդ է թվում, և մեր քաղաքացիներից ու բիզնեսներից ոմանք այն ընտրում են ստիպված: Ինչևէ, կարծում եմ, որ կարանտինի ավարտից հետո թե քաղաքացիները և թե բիզնեսները կփորձեն հնարավորինս խուսափել կանխիկից, որովհետև անկանխիկ վճարումը հարմար է, արագ և անվտանգ։

 

Համավարակից հետո ․․․․ Ձեր կարծիքով ի՞նչ տեղի կունենա համավարակը հաղթահարելուց  հետո։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր կյանքն արդեն իսկ բաժանվել է “համավարակից առաջ” և “համավարակից հետո” հատվածների։ Միանշանակ է, որ թագավարակը ևս մեկ ազդակ էր աշխարհին` վերանայելու մոտեցումները․ դասականից հեռավար սպասարկման միտումն այլևս անդառնալի է, և պետք է նայել առաջ, հարմարվել իրավիճակին և անգամ փորձել առաջ անցնել ժամանակից և առաջնահերթություններ սահմանել՝ բիզնես շարունակականությունն ապահովելու համար։ Բիզնես շարունակականություն ապահովելու խնդիր ունեն նաև անհատները․ որոշ մասնագիտությունների վերապրոֆիլավորման անհրաժեշտություն կծագի, արդեն ծագել է, իսկ որոշ ոլորտներ ընդհանրապես առերեսվելու են իրենց գործունեության վերաիմաստավորման անհրաժեշտության հետ։ Ընդ որում, իմ խորին համոզմամբ, եթե անգամ չլիներ համավարակը, անպայման ի հայտ էր գալու մեկ այլ գործոն, որի արդյունքում աշխարհն առանցքային փոփոխությունների էր ենթարկվելու։

Ինչ վերաբերում է IDBank-ի գործունեությանը, ապա մենք շարունակելու ենք մեր ռազմավարական նպատակների իրագործումը՝ թվայնացման, հեռավար կամ անմիջական շփման միջոցով մեր հաճախորդներին առավել հարմար ծառայություններ մատուցելու և  լավագույն սպասարկումն ապահովելու համար։ Մնացեք տանը և առողջ եղեք։    

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84