Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մասնակցել ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված՝ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներին և մեկնարկել է 10-րդ միջոցառման միանվագ աջակցության գումարների վճարման գործընթացը:
Տվյալ միջոցառման շահառուները միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են, որոնք կստանան 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10%-ի չափով միանվագ աջակցություն, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:
10-րդ միջոցառման շրջանակներում ևս միանվագ աջակցությունը կարելի է ստանալ անկանխիկ եղանակով՝ գումարը փոխանցելով անմիջապես քարտին, եթե աջակցությանը դիմելու ժամանակ շահառուն նշել է իր քարտի համարը:
Այն շահառուները, ովքեր չունեն քարտ կամ չեն նշել իրենց քարտի համարը աջակցության դիմումը լրացնելիս, կարող են գումարները ստանալ կանխիկ եղանակով միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով՝ այցելելով Հայաստանի տարածքում գործող թվով 72 մասնաճյուղերից որևէ մեկը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
COVID19-ի պայմաններում Բանկը խորհուրդ է տալիս իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման և հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ շփման նվազեցման նպատակով:
COVID19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում https://www.gov.am/am/covid19./:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/branch կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |