20:50
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2020 20:50
Ալինա Հովհաննիսյան

Սինգապուրի հետ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը կկարողանա օգտվել արտոնություններից՝ առայժմ միայն ծառայությունների մասով

Սինգապուրի հետ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը կկարողանա օգտվել արտոնություններից՝ առայժմ միայն ծառայությունների մասով

Արմինֆո. Սինգապուրի եւ ՀՀ-ի միջեւ ապրանքների, ծառայությունների եւ ներդրումների ազատության շուրջ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը կկարողանա օգտվել արտոնություններից՝ առայժմ միայն ծառայությունների մասով: Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

 

"Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ապրանքների, ծառայությունների եւ ներդրումների շուրջ համաձայնագիրը ԵԱՏՄ եւ Սինգապուրի միջեւ հոկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրված մեծ համաձայնագրի մի մասն է: Այդ պատճառով ապրանքային խմբերի մասով, այդ թվում ՝ զրոյական մաքսատուրքով արտահանումը, Հայաստանին հասանելի կլինի միայն ԵԱՏՄ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացումից հետո", - պարզաբանել է նա։

 

Համաձայնագրի վավերացումից հետո, որը դրականորեն կանդրադառնա երկրների միջեւ ծառայությունների ազատության, բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման վրա, օրենքն ուժի մեջ կմտնի ընդունման երկրորդ ամսվա առաջին օրը, որից հետո տնտեսվարող սուբյեկտները, ծառայություններ տրամադրողները եւ ստացողները կկարողանան օգտվել փաստաթղթով նախատեսված բոլոր առավելություններից:  Վարոս Սիմոնյանը  նաեւնշել է, որ հոկտեմբերի 17-ից Սինգապուրի կողմից համաձայնագրի վավերացման մասին որեւէ տեղեկություն չի ստացվել:

 

Նիստի ընթացքում պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Սինգապուրի հետ համաձայնագրի վավերացման հարցը Ազգային ժողովի վաղվա նիստի օրակարգում ներառմանը:

 

Նշենք, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրների շրջանում առաջին ու, առայժմ, միակ պետությունն է, որը ստորագրել է Սինգապուրի հետ ապրանքների, ծառայությունների եւ ներդրումների ազատության շուրջ երկկողմ համաձայնագիր: