
Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 400 հազար ԱՄՆ դոլարի լրացուցիչ դրամաշնորհ է տրամադրել COVID-19-ի բռնկման կասեցման եւ Հայաստան դեղորայքի ու նյութերի մատակարարման համար:
Ինչպես հաղորդել են Բանկի հայաստանյան ներկայացուցչությունից, համավարակի դեմ պայքարի նպատակով ԱԶԲ-ի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված օգնության ընդհանուր չափը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար: Մարտին ԱԶԲ-ն Հայաստանին 100 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել բժշկական անձնակազմի համար անհատական պաշտպանության միջոցներ ձեռք բերելու համար:
