Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020 11:59
Ալինա Հովհաննիսյան

Առաջին եռամսյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է տարեկան 14,8 տոկոսով

Առաջին եռամսյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է տարեկան 14,8 տոկոսով

Արմինֆո.Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2020թ. առաջին եռամսյակում կազմել է 2 083.3 մլն կվտ։ժ՝ տարեկան 14,8% աճով, մեկ տարի առաջ' 14%-ի դիմաց: Բայց միայն մարտ ամսին արձանագրվել է 9,3% անկում' մինչեւ 622 մլն կվտ.ժ.

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ 2020թ. առաջին եռամսյակում 2019թ.նույն ժամանակահատվածի համեմատ ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են 68,2 տոկոսով ՝ մինչև 917 մլն կվտ.ժ։  Ընդ որում, ՀԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել է 19,2 տոկոսով ՝ հասցնելով 347,8 մլն կվտ.ժ-ի։ ՀԱԷԿ-ը ՝ 2,6 տոկոսով ՝ մինչեւ 814,1 մլն կվտ.ժ:

 

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 15.1 հազար գիգաջոուլ ջերմային էներգիա՝ տարեկան 36 տոկոս աճով:

 

Հողմակայանները հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 0.9 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ տարեկան 25% անկմամբ: Արեւային էլեկտրակայանների արտադրության ծավալը կազմել է 3.5 մլն կՎտ.ժ, որը 52,2%-ով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: