Ուրբաթ, 8 Մայիսի 2020 15:35
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար 

Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար 

Արմինֆո. Beeline-ն իր գործող կորպորատիվ բաժանորդների համար ստեղծել է 2 նոր հետվճարային ծառայությունների փաթեթ՝ «Բիզնես 365» և «Բիզնես 365 Պրեմիում»։

Առաջարկները հնարավորություններ են տալիս կազմակերպություններին իրենց աշխատակիցների հեռավար աշխատանքն արդյունավետ կազմակերպել՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեկ փաթեթում՝ բջջային հեռախոսակապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, նոթբուք և Microsoft Office ծրագրային փաթեթ։  

«Բիզնես 365» ծառայությունների փաթեթը 30,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչև 50 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետ և 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջև անսահմանափակ խոսելու հնարավորությամբ և 1ԳԲ բջջային ինտերնետ։

«Բիզնես 365 Պրեմիում» ծառայությունների փաթեթը 35,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչև 100 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետ և 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջև անսահմանափակ խոսելու հնարավորությամբ և 2 ԳԲ բջջային ինտերնետ։ «Բիզնես 365» և «Բիզնես 365 Պրեմիում» փաթեթների բաժանորդներին  նաև տրամադրվում է Wi-Fi ռոուտեր։

«Ինքնամեկուսացման ընթացքում շատերն են նկատել հեռավար աշխատանքի դրական կողմերը։ Շատ կազմակերպություններ այժմ շարունակում են աշխատել հեռավար, և համոզված եմ, որ մասամբ այն կպահպանեն նաև ինքնամեկուսացման ռեժիմից հետո։ Մեր նոր ծառայությունների փաթեթները ներառում են կազմակերպություններին անհրաժեշտ ծառայությունների փաթեթը հեռավար աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ցանկության դեպքում կազմակերպություններին կարող են հավելյալ տրամադրվել Office 365 Business և Office 365 Business Premium փաթեթները՝ 4500 և 7000 դրամ ամսավճարի դիմաց։
 
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։
 


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.11.2020
RUB6.65-0.05
USD506.40-1.81
EUR606.820.88
GBP674.68-4.14
CAD390.29-0.73
JPY48.67-0.19
CNY76.98-0.31
CHF560.670.16



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000