Երկուշաբթի, 11 Մայիսի 2020 10:55
Ալինա Հովհաննիսյան

Կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 70.3 միլիարդ դրամ

Կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 70.3 միլիարդ դրամ

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ընթացքի մասին: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը, կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ: