Արմինֆո. Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս տեղական և միջազգային փոխանցումներ կատարել ընդամենը մի քանի հպումով:
Այդ թվում հասանելի են փոխանցումները հեռախոսահամարով, անձնագրային տվյալներով, Card2Card փոխանցումները արտասահմանյան բանկերի վճարային քարտերին, SWIFT փոխանցումները և այլն: Այսպիսով, փոխանցման հնարավորություններից հեշտությամբ կարելի է օգտվել անգամ ստացող կողմի մասին սահմանափակ տեղեկատվության պարագայում:
«Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածում առաջարկվող փոխանցումների տարբերակները շատ են: Ցանկը պարբերաբար համալրվում է ։ Շուտով մեր օգտատերերի համար հասանելի կդառնա նաև Converse Transfer, Money Gram և Unistream համակարգերով արագ դրամական փոխանցումների ֆունկցիան: Ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել ֆինանսական այնպիսի էկոհամակարգ, որտեղ բոլոր փոխանցումները հնարավոր կլինի կատարել մեկ հարթակից՝ հաճախորդին հարմար եղանակով»,- նշել է Կոնվերս Բանկի Թվային բանկինգի կենտրոնի ղեկավար Մարինե Բլեյանը:
Նոր Մոբայլ հավելվածով փոխանցումները պարզ են և արագ, լրացվող դաշտերի քանակը հնարավորինս կրճատվել է: Օրինակ, Ձեր՝ Կոնվերս Բանկի հաճախորդ հանդիսացող ընկերոջը փոխանցում կատարելու համար, անհրաժեշտ է լրացնել ընդամենը ընկերոջ այն հեռախոսահամարը, որը գրանցված է Կոնվերս բանկում, ընտրել, թե որ հաշվից եք փոխանցումը կատարելու, լրացնել գումարի չափը և հաստատել։ Վայրկյանների ընթացքում գումարը հասանելի կլինի ստացողի հաշվին:
Իդեպ, Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածով՝ Դուք, բացի փոխանցումներից, հնարավորություն ունեք՝
Կոնվերս Բանկի հաճախորդները կարող են ներբեռնել՝
https://online.conversebank.am/mapp
Գրանցման ուղեցույց՝ https://bit.ly/3bQtZ74