Երկուշաբթի, 11 Մայիսի 2020 16:56
Ալինա Հովհաննիսյան

ԵՄ-ն սկսում է Հայաստանի հյուսիսային մարզերին գյուղտեխնիկայի փոխանցման գործընթացը EU-GAIA ծրագրի շրջանակներում

ԵՄ-ն սկսում է Հայաստանի հյուսիսային մարզերին գյուղտեխնիկայի փոխանցման գործընթացը EU-GAIA ծրագրի շրջանակներում

Արմինֆո. «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և Եվրոպական միությունը, Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքների ֆերմերներին կտրամադրվեն հողագործական մոտոբլոկներ:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառաայության հաղորդման համաձայն,  փոքրածավալ տեխնիկան պետք է տրամադրվի առավել խոցելի ֆերմաներ-հողօգտագործողներին՝ բանջարեղենի արտադրության  ընդլայնման համար: Մասնավորապես, Շիրակի մարզում 5 մոտոբլոկ կտրամադրվի Արարատ համայնքին, իսկ 6 մոտոբլոկ ՝ Ամասիա համայնքին։ Հիմնական ուշադրությունը կհատկացվի երկրի հյուսիսային Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերին։

 

Հիշեցնենք, որ  "ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում" (EU-GAIA) գյուղատնտեսական նոր նախագիծը մեկնարկել է Հայաստանում 2020 թվականի մարտին: Նախագիծը կոչված է նպաստելու կայուն, ներառական, նորարարական և շուկայական ագրոբիզնեսի զարգացմանը ։

Նախագծի բյուջեն կազմում է 11,7 մլն եվրո, եւ այն կիրականացվի երեք տարվա ընթացքում: Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից (9,7 մլն եվրո) Ավստրիական Զարգացման Գործակալության (2 մլն եվրո) համատեղ ֆինանսավորմամբ ։ Նախագծի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ։