Արմինֆո.Թանկարժեք մետաղները Հայաստանում շարունակում են էժանանալ, ընդ որում, ոսկու գներին հաջողվել է դրսեւորել ցլային թրենդ: Այս շաբաթ թանկարժեք մետաղների գների անկման տեմպերն արագացրել են 0,7% - ից մինչեւ 1,5%.
ՀՀ ֆինանսների նախարարության "Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան" գործակալության կողմից մայիսի 11-17-ը սահմանվել են թանկարժեք մետաղների բացթողնման հետևյալ գները. 1 գրամ ոսկու համար (չափիչ ձուլակտորներ)' 26442,09 դրամ (մեկշաբաթյա դինամիկայի փոփոխությունը' 0,3% անկումից մինչեւ 0,8% աճ), 1գ արծաթի համար' 232,37 դրամ (մեկշաբաթյա դինամիկայի փոփոխությունը' 0,1% աճից մինչեւ 0,4% անկում), 1գ պլատինի համար' 11 778,40 դրամ (մեկշաբաթյա դինամիկայի փոփոխությունը' 1% աճից մինչեւ 0,7% անկում), 1գ պալադիումի համար՝ 28334,96 դրամ (շաբաթական անկման արագացումը՝ 3,7%-ից մինչեւ 5,5%):
Միջազգային բորսաների տվյալներով՝ 2020թ. մայիսի 12-ին ժամը 15: 47-ին ոսկու տրոյական ունցիայի սփոթային գինը կազմել է 1705.1 դոլար (օրական աճը՝ 0,02%), արծաթինը՝ 15.58 դոլար (առանց օրական փոփոխությունների), պլատինը՝ 778 դոլար (օրական աճը ՝ 0,13%) եւ պալադիումը՝ 1961 դոլար (օրական աճը՝ 0,41%):
Standard Chartered ներդրումային բանկի կարծիքով՝ փոքր է հավանականությունը, որ ընթացիկ պայմաններում կենտրոնական բանկերը սկսեն ոսկի վաճառել իրենց երկրների պահուստներից: Մեծ է ռիսկը, որ կարանտինի չեղարկումից հետո աշխարհի շատ երկրներում կսկսվի ռեցեսիա, իսկ
Պահուստների ոսկին թույլ է տալիս կայունացնել պետության տնտեսությունը։ Այդ մասին հաղորդում է Gold.ru կայքը:
"Կենտրոնական բանկերը նվազեցրել են պահուստների համար ոսկու գնումների ծավալները։ Մենք կարծում ենք, որ նրանք կմնան դեղին թանկարժեք մետաղի զուտ գնորդներ եւ չեն վաճառի այն։ Միայն որոշ երկրներ այն կվաճառեն, բայց դա շատ փոքր ծավալ կլինի ընթացիկ խնդիրների լուծման համար։ 2020 թվականի արդյունքներով գնումների ծավալը կընկնի մինչեւ 360 տոննա, բայց նախորդ տասնամյակների համեմատությամբ դա դեռեւս զգալի քանակությամբ ոսկի է", - այսպիսի կարծիք են հայտնել վերլուծաբանները: Բանկում լավատեսորեն են տրամադրված դեղին թանկարժեք մետաղի հետագա հեռանկարների վերաբերյալ, քանի որ ոսկու շուկան աջակցություն կստանա բազմաթիվ գործոններից: Առաջին հերթին՝ բացասական վիճակագրական տվյալներից, որոնք կստացվեն տարբեր երկրներից: Համաշխարհային տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում։ Այս պայմաններում պաշտպանական ակտիվները բարձր պահանջարկ կվայելեն տարբեր մակարդակի ներդրողների շրրջանում: