
Արմինֆո. Տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ: Այս մասին ասված է Facebook-ի էջում օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին: Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ: Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկատվության կարելի է ստանալ՝ այցելելով https://coyneair.com/ կայք: