Չորեքշաբթի, 13 Մայիսի 2020 13:39

HSBC Հայաստանը համակարգիչներ կնվիրաբերի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին

HSBC Հայաստանը համակարգիչներ կնվիրաբերի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) կնվիրաբերի 150 համակարգիչ Հայաստանի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին՝ հոգալու համար վերջիններիս հեռավար ուսուցման կարիքները COVID-19 համավարակի բռնկման ընթացքում և դրանից հետո:

Համակարգիչները կտրամադրվեն HSBC Հայաստանի՝ բարեգործական ծրագրեր իրականացնող գործընկեր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին, որը կաջակցի շահառուների ընտրության և համակարգիչների բաշխման աշխատանքների կազմակերպման գործում:

 

Նվիրաբերության իրականացումը հնարավոր է դարձել HSBC Հայաստանի աշխատակիցների շրջանում կազմակերպված դրամահավաքի շնորհիվ: Վերջիններս ցանկացել են կատարել իրենց ներդրումը խոցելի խմբերի աշակերտների ուսումնական գործընթացի վրա կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը մեղմելու գործում:

 

«Այս դժվարին ժամանակներում HSBC Հայաստանի աշխատակիցները ցուցաբերել են միասնականություն և հավաքական սոցիալական պատասխանատվություն` երկրում խոցելի համայնքների աշակերտներին ընձեռելով հեռավար ուսուցումից օգտվելու հնարավորություն: Շատ աշակերտներ, որոնց համար COVID-19 համավարակի պայմաններում ուսումնառության գործընթացը դարձել էր անհասանելի, այժմ կկարողանան վերսկսել իրենց դասերը և կշարունակեն օգտվել համակարգիչներից համավարակի ավարտից հետո»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

 

Վերոհիշյալ նվիրաբերությունն իրականացվել է ի լրումն HSBC Հայաստանի կողմից Հայկական Կարմիր խաչի ընկերությանը կատարված 15 միլիոն ՀՀ դրամի չափով նվիրաբերության՝ ուղղված կորոնավիրուսային համավարակի բռնկման արդյունքում խոցելի խմբերի շրջանում առաջացած կարիքների բավարարմանը: Այս մասին HSBC  Հայաստանը հայտարարել էր ավելի վաղ:

 

 

HSBC Խումբ

 

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,918 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են  298 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:

 


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.11.2020
RUB6.65-0.05
USD506.40-1.81
EUR606.820.88
GBP674.68-4.14
CAD390.29-0.73
JPY48.67-0.19
CNY76.98-0.31
CHF560.670.16



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000