Չորեքշաբթի, 13 Մայիսի 2020 14:33
Ալինա Հովհաննիսյան

ՊԵԿ-ը կատարել է տույժերի վերահաշվարկ

ՊԵԿ-ը կատարել է տույժերի վերահաշվարկ

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 22.04.2020թ-ի  ՀՕ-220-Ն օրենքի և «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 

22.04.2020թ-ի  ՀՕ-221-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0 .075%-ի փոխարեն։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը:

 

Տույժերի հաշվարկը նոր տոկոսադրույքով իրականացնելու նպատակով անձնական հաշվի քարտերի և հարակից այլ համակարգերում կատարվել են փոփոխություններ։

 

ՊԵԿ-ը հայտնում է, որ ծրագրային ապահովումն ավարտվել է 12.05.20թ-ին, և հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում 21.04.20թ-ից սկսած տույժերի մասով կատարվել են վերահաշվարկներ։-