
Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը օրական կորցնում է մոտ 40 մլն դոլար, իսկ երկրի տնտեսության մեջ ընդամենը 80 մլրդ դրամ է ներդրվել (170 մլն դոլար)։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։ Պատգամավորը նշել է, որ այդ տարբերությունը վերականգնելը շատ դժվար կլինի։ Մելքումյանը, ի դեպ, չի բացատրել, թե որտեղից է վերցրել նման գնահատականը։
"Բարդություններն առնչվում են նաև նոր աշխատատեղերի քանակի վերաբերյալ հստակ տվյալների բացակայությանը, ինչպես նաև այն բանին, թե աշխատակիցների որ մասն է դուրս բերվել ստվերից ։ Սակայն, իրավիճակն այսքան ծանր չէր լինի, եթե մեր երկիր մտնող օտարերկրյա ներդրումները չկրճատվեին", - նշել է Մելքումյանը։
Հավելենք, որ Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվում են արդեն 5 տարի անընդմեջ։ Օտարերկրյա փորձագետների տվյալներով, չնայած երկրի բարձր ներուժին, 2019 թվին ՀՆԱ-ի նկատմամբ ՕՈՒՆ ներհոսքը եղել է 2%, ինչը վերջին հինգ տարիների միջին ցուցանիշն է: