Ուրբաթ, 15 Մայիսի 2020 18:20

Beeline ստարտափ ինկուբատորում կմեկնարկի 7-րդ շրջափուլը

Beeline ստարտափ ինկուբատորում կմեկնարկի 7-րդ շրջափուլը

Արմինֆո. Beeline ստարտափ ինկուբատորը, որն իրականացվում է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համագործակցությամբ, ընդունում է հայտեր ստարտափներից՝ 7-րդ շրջափուլին մասնակցելու համար, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում հայկական ստարտափներին աշխատելու լավագույն և ճանաչված մենթորների հետ՝ զարգանալու և շուկայում իրենց տեղը զբաղեցնելու համար։ 

Դիմումներ ընդունման վերջնաժամկետն է 2020թ.-ի հունիսի 1-ը։ Ստարտափները կարող են դիմումները ներկայացնել հետևյալ հղումով: 

Ընտրված 4-5 լավագույն ստարտափների համար հասանելի կլինի BANA-ի ներդրողների ցանցը, ինչպես նաև նրանք հնարավորություն կունենան անհատական և բաց հանդիպումներ ունենալու Beeline ստարտափ ինկուբատորի խոսնակների և մենթորների հետ, որոնց ցանկում են Հայաստանի և միջազգային ներդրողներ և գործարարներ` SmartClick-ի համահիմնադիր Ռեմ Դարբինյանը, The Crowdfunding Formula-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, FlySpaces-ի հիմնադիր և տնօրեն Մարիո Բերտան, PicsArt-ի տեխնիկական գծով գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը, Workfront-ի տնօրեն Ալեքս Շութմանը, Orion Worldwide Innovations-ի համահիմնադիր և տնօրեն Էմմա Առաքելյանը, EarlyOne-ի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը, ձեռներեց և ICF թրեյներ Բասսամ Նադերը և շատ այլ մասնագետներ։ 

Ոլորտի առաջատար մասնագետների կողմից անցկացվող խորհրդատվությունները կօգնեն ստարտափներին զարգանալու և միջազգային շուկա դուրս գալու գործում։ Շրջափուլի տևողությունն է 14 շաբաթ։ Շրջափուլը հաջողությամբ ավարտած ստարտափները կմասնակցեն Դեմո օրվան, որտեղ հրավիրված կլինեն ներդրողներ, ոլորտի առաջատար մասնագետներ և մեդիա ներկայացուցիչներ։ 

Նախորդ 6 շրջափուլերի ընթացքում  Beeline ստարտափ ինկուբատորը աշխատել է 33 ռեզիդենտ ստարտափների հետ: 2019 թ-ի ընթացքում 15 ռեզիդենտ ստարտափներից 4-ը ստացել են ներդրումներ։ Ինկուբատորի լավագույն ստարտափներից որոշները արդեն հասցրել են ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Այս շրջանավարտներից են ForgeFiction-ը, LuckyCarrot-ը, EasyDmarc-ը, 4u.am-ը, Defekt-ը, Rendchain-ը, SendSMS-ը, Garoontech-ը, StackDev-ը, Eventor-ը, Gebecert-ը, Mealo-ն և շատ այլ ստարտափներ։

Beeline ստարտափ ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000