Արմինֆո. Հինգ կազմակերպությունմասնակցում է Երևանի բազմաբնակարանային շենքերի համար 500 վերելակների գնման մրցույթին։ Այս մասին հայտնում է Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, մրցույթի մասնակիցների ներկայացրած հայտերը գտնվում են գնահատման փուլում: Հայտարարված մրցույթներն անցկացվում են երկրի օրենսդրությանը համապատասխան։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հաղորդվել էր 100 վերելակների փոխարինման պիլոտային ծրագրի մասին, սակայն հետագայում Երեւանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել 2020 թվականին մայրաքաղաքի բնակելի շենքերում 500 հին վերելակների փոխարինման վերաբերյալ: Մայրաքաղաքի իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ մայրաքաղաքի վերելակների շուրջ 70 տոկոսը շահագործվում է արդեն 40 տարի, մինչդեռ դրանց շահագործման առավելագույն ժամկետը 25 տարի է:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |