
Արմինֆո.Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի միջև փոխադարձ պայմանավորվածության՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման խնդիրները։
RUB | 4.87 | -0.03 |
USD | 377.97 | 0.27 |
EUR | 448.20 | 2.82 |
GBP | 514.19 | 1.35 |
CAD | 276.90 | 0.90 |
JPY | 24.12 | 0.06 |
CNY | 54.58 | 0.15 |
CHF | 489.28 | 3.68 |

