Երկուշաբթի, 18 Մայիսի 2020 13:49
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել Էնոր Բիզնես գրասենյակ՝ նոր հնարավորություններով

Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել Էնոր Բիզնես գրասենյակ՝ նոր հնարավորություններով

Արմինֆո.Beeline-ը գործարկեց նոր բիզնես գրասենյակ կորպորատիվ հաճախորդների համար: Գործիքը թույլ է տալիս կորպորատիվ հաճախորդների փաթեթի պատասխանատուին առավել արդյունավետ կառավարել փաթեթում ընդգրկված համարների հաշվեկշիռը, սակագնային փաթեթը (ՍՓ), ծառայությունները, ներառումները, վերծանումը, ինչպես նաև  ակտիվացնել  և ապաակտիվացնելհեռախոսահամարներ:

Նոր բիզնես գրասենյակըհագեցած է հատուկ համակարգով, որը հնարավորություն է տալիս թվային հարթակից ուղղել բոլոր հարցումներն անմիջապես կորպորատիվ հաճախորդների աջակցման մասնագետին:Օրինակ, եթե կորպորատիվ հաճախորդը ցանկանում է փոփոխել իր հեռախոսահամարներից մեկի ՍՓ-ն կամ ակտիվացնել որևէ ծառայություն, նա այս գործիքի միջոցով անմիջապես Բիզնես գրասենյակից հայտ է ներկայացնում աջակցման մասնագետին և հետևում իր դիմում-հայտի ընթացքին:

«Կորպորատիվ հաճախորդների համար մենք մշակել ենք արդյունավետ էլեկտրոնային հարթակ`ոչ միայն հաճախորդի փաթեթում համարների հետ աշխատելու համար,այլ  նաև առաջարկում ենք հարմարավետ գործիք՝առցանցաշխատելու մեր ընկերության աջակցման մասնագետների հետ: Հիմնվելով մեր գործընկերների արձագանքների վրա՝ մենք կշարունակենք կատարելագործել գրասենյակը՝ փորձելով հնարավորինս համապատասխանելժամանակակից բիզնեսի պահանջներին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կորպորատիվ հաճախորդի ներկայացուցիչը նույնպես կարող է գրասենյակներ ստեղծել իր լիազորության տակ գնտվող պայմանագրերի սահմանում՝ մեկ այլ անձի ևսկառավարմանհնարավորություն  տալով: Պայմանագրերի և հեռախոսահամարների մասին ստացված տեղեկատվությունը հնարավոր է ներբեռնել .xlsxֆորմատով՝ տեղեկատվության հետ օֆլայն տարբերակով աշխատելու համար:

Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2Bկայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարին, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineBusiness էջին։