Երեթշաբթի, 19 Մայիսի 2020 13:29
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը

ՀՀ ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը

Արմինֆո.ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:

 

««Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը: Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել»,- նշվում է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ ՎԵՈՆ-ը հրաժարվել է բանակցել Ucom-ի հետ։ <ՎԵՈՆ Արմենիա> ընկերությունը, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, իր կայքում պաշտոնապես տեղեկացրել էր Հայաստանում իր բիզնեսը վաճառելու շուրջ Ucom ընկերության հետ բանակցությունների մասին: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանում Beeline-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom ընկերությանն իր բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու նպատակով։ <Այդ քննարկումները կարող են կամ ավարտվել վաճառքով, կամ ոչ։ Նորմատիվ պահանջների համաձայն, VEON–ը տրամադրելու է թարմացված տեղեկատվություն դրա առկայության դեպքում>, – նշվում էր հաղորդագրության մեջ։

 

Նշենք, որ Ucom ընկերությունը հայտնվել էր սկանդալի կենտրոնում ՝ մաժորիտար սեփականատերերի՝  ի դեմս նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի, նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ։  Ինչպես Գագիկ Խաչատրյանը, այնպես էլ նրա որդիներն ու զարմիկը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի յուրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)

 

Հիշեցնենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.11.2020
RUB6.65-0.05
USD506.40-1.81
EUR606.820.88
GBP674.68-4.14
CAD390.29-0.73
JPY48.67-0.19
CNY76.98-0.31
CHF560.670.16



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000