
Արմինֆո. ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը նպատակահարմար է գտնում հրապարակել ՀՀ պաշտոնատար անձանց ժամկետանց վարկային պարտավորությունների վերաբերյալ տվյալները: Այս մասին նա հայտարարել Է մայիսի 19-ին կայացած հանձնաժողովի նիստում։
Նրա կարծիքով ՝ կառավարությունը պետք է կատարելագործի հակակոռուպցիոն օրենսդրությունը, որպեսզի հանրությանը հասանելի լինեն պետական կառավարման համակարգի հետ կապված անձանց ժամկետանց վարկերի մասին տեղեկությունները։
Դիմելով ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին ՝ Մանուկյանը նշել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ Կարգավորիչի համագործակցության ուժեղացման անհրաժեշտություն կա, քանի որ հասարակայնությունը հետաքրքրվում է ոչ միայն պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրմամբ, այլեւ՝ նրանց անբարեխիղճ վարկային վարքագծով: <Պետական գործիչների, կուսակցությունների ժամկետանց պարտավորությունները կարող են լրացուցիչ խնդիրների հանգեցնել բնակչության համար, մասնավորապես՝ վարկերի թանկացման առումով>, - ընդգծել է նա: