Երեթշաբթի, 19 Մայիսի 2020 16:47
Դավիթ Ստեփանյան

Փորձագետ. Եվրոպայում Ռուսաստանի գազային խնդիրները սահմանափակվում են Լեհաստանով եւ Ուկրաինայով

Փորձագետ. Եվրոպայում Ռուսաստանի գազային խնդիրները սահմանափակվում են Լեհաստանով եւ Ուկրաինայով

Արմինֆո. Մինչեւ  2022 թվական ռուսական գազից ԱՄՆ-ի եւ Եվրոպայի օգտին հրաժարվելու Լեհաստանի որոշումը բացառապես աշխարհաքաղաքական շարժառիթներ ունի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։

 

"Այդ որոշման հիմքում ակտիվ էներգետիկ քաղաքականությունն է, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձեւ կաբինետ գալուց անմիջաապես հետո։ Թրամփը բաց տեքստով հայտարարել է "ԱՄՆ էներգետիկ գերիշխանության ոսկե դար"-  մասին։ Եվ այսօր Վաշինգտոնի ակտիվ քաղաքականությունը շարունակվում է Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ գերակայությամբ, որոնք,  հիմնականում, ամերիկյան ազդեցության տակ են", - նկատել է նա։

 

Այս լույսի ներքո՝ փորձագետն ուշագրավ է համարում Լեհաստանին ռուսականից երկու անգամ էժան գազ մատակարարելու ԱՄՆ-ի արդեն իսկ հնչեցրած մտադրությունները։ Ընդ որում, անկախ այն բանից,  թե ինչպիսին կլինի այդ գինը: Այսպիսով, գազի գնի արհեստական իջեցման միջոցով Լեհաստանի գազի շուկայից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի քաղաքականությունը, նրա կարծիքով, արդեն հաջողությամբ է պսակվել։

 

Սակայն այս քաղաքականությունը, Դավթյանի գնահատմամբ, ավելի երկարաժամկետ ու ծավալուն նպատակներ է հետապնդում։ Մասնավորապես, ԱՄՆ-ի արևելաեվրոպական էներգետիկ ռազմավարության հիմնական նպատակներից մեկը Լեհաստանում էներգետիկ հաբի ձևավորումն է՝ գազը նաև Ուկրաինա արտահանելու նպատակով,  հատկապես, հաշվի առնելով Կիեւի հետ այդ ուղղությամբ արդեն վարվող բանակցությունները։

 

Ընդ որում, փորձագետն անհրաժեշտ է համարում հաշվի առնել վերջին բավական լուրջ վերափոխումները եվրոպական էներգետիկ շուկայում։ Նրա կարծիքով՝ հենց 2019 թվի վերջին եւ 2020 թվականի սկզբին գազի գների կտրուկ անկումն է թույլ տվել ռուսական գազին ոչ միայն մնալ, այլեւ ամրապնդվել Եվրոպայում: Ամսվա սկզբին եվրոպական գազափոխադրման  հանգույցներում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց հասել է մոտ 50 դոլարի, ինչը, նրա գնահատմամբ, աննախադեպ անկում է:

 

Ըստ փորձագետի, եվրոպական շուկայում Ռուսաստանի ամրապնդմանը նպաստում է ռուսական գազի ցածր ինքնարժեքը՝ 20-22 դոլար՝ ԱՄՆ-ում գազի արդյունահանման 70-75 դոլլար  ինքնարժեքի դիմաց:   Նրա կարծիքով, հենց դրանով է բացատրվում որոշ եվրոպական երկրների, այդ թվում ՝ Գերմանիայի եւ Ավստրիայի աջակցությունը Ռուսաստանի կողմից "Հյուսիսային հոսք - 2" նախագծի իրականացմանը, որը նպատակաուղղված է դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման ավելացմանը: Այն վերջնական շահագործման պետք է հանձնվի արդեն 2021 թվականի սկզբին:

 

"Այսպիսով, Եվրոպայում Ռուսաստանի գազային խնդիրները սահմանափակվում են Լեհաստանով եւ Ուկրաինայով։ Ինչն ամրապնդվում է մինչեւ 2050 թվականը Եվրոպայում "երկնագույն վառելիքի" պահանջարկի կանխատեսվող կտրուկ աճով։ Պատճառը մայրցամաքի աստիճանական հրաժարումն է ածխից և ատոմային Էներգետիկայից։ Եվ վերականգնվող էներգետիկան առայժմ անկարող է լիովին ծածկելու ձեւավորված տարբերությունը։ Հենց եվրոպական գազային հեռանկարներն են Ռուսաստանին դրդում իրականացնել այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագիծ, ինչպիսին "Հյուսիսային հոսք - 2" - ն է", - ամփոփել է փորձագետը։


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.11.2020
RUB6.70-0.02
USD508.210.09
EUR605.941.12
GBP678.82-0.08
CAD391.020.46
JPY48.860.12
CNY77.290.04
CHF560.511.40



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000