Երեթշաբթի, 19 Մայիսի 2020 17:18
Դավիթ Ստեփանյան

Փորձագետ.  Այսօր ԵԱՏՄ-ում գազի միասնական  սակագներ չկան եւ չեն կարող լինել

Փորձագետ.  Այսօր ԵԱՏՄ-ում գազի միասնական  սակագներ չկան եւ չեն կարող լինել

Արմինֆո. Մեկնաբանելով ԵԱՏՄ-ում գազի  միասնական սակագների ձևավորման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ հարկ է նշել, որ այսօր նման հարց միության օրակարգում չկա և չի կարող լինել՝ հաշվի առնելով էներգետիկ շուկաների զարգացման տարբեր մակարդակներն ու գործունեության տարբեր մոդելները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

 

"Միասնական սակագնի ձևավորման համար անհրաժեշտ է, նախ, ապահովել միասնական ֆինանսական և հարկային համակարգ։ Մինչդեռ եվրասիական ինտեգրացիան դեռ բավականին հեռու է դրանից։ Ընդ որում, նույնիսկ Եվրամիության կամ MERCOSUR-ի տարբեր երկրներում, որտեղ էներգետիկ ինտեգրումը շատ բարձր մակարդակի վրա է, գործում են գազի տարբեր ներքին սակագներ։

 

Մայիսի 19-ին ելույթ ունենալով ԵԱՏՄ առաջնորդների առցանց գագաթնաժողովում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գլոբալ մարտահրավերները ԵԱՏՄ-ին թելադրում են գազի ընդհանուր շուկայի ձևավորման շուտափույթ անհրաժեշտություն: "Գազի սակագների միասնական համակարգի ձևավորումը անհրաժեշտություն է, որը Հայաստանում հատկապես սուր է զգացվում։ Համոզված եմ, որ ընդհանուր շուկան կնպաստի ապրանքների մրցունակության բարձրացմանը՝ մի քանի անգամ մեծացնելով ԵԱՏՄ ներուժը։ Առանց դրա անհնար է գործունեության հավասար պայմանների ապահովում բոլոր պետությունների համար", - ընդգծել է նա։

 

Ըստ Դավթյանի՝ մեկնաբանելով գազի ռուսական գնային քաղաքականությունը, որն իրականացվում է ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ, կարևոր է հասկանալ, որ, մեծ հաշվով, կա գնագոյացման երկու մոդել. սփոթայի եւ երկարաժամկետ: "Առաջին մոդելը կիրառվում է, օրինակ, Եվրամիության երկրների նկատմամբ։ Առևտուրն իրականացվում է բորսայում, այդ պատճառով էլ գազի գինն այնտեղ վերջին շրջանում նվազում է ՝ կապված պահանջարկի անկման և մեղմ ձմռան հետ։ Ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գնային քաղաքականությանը, ապա այստեղ կիրառվում է երկարաժամկետ մոդել, որը ենթադրում է գնի հաստատում, որպես կանոն, մեկ տարվա համար", - նշել է նա։

 

Փորձագետի խոսքով՝ այստեղ, բնականաբար, հարց է առաջանում ՝ ինչու չանցնել սփոթային մոդելի նաև Հայաստանի, Բելառուսի և մյուսների համար: Նման անցումը, նրա կարծիքով, իհարկե, հնարավոր է: Սակայն, միայն ազգային շուկաների ազատականացման եւ գազի բորսայի ստեղծման պայմանով,  ինչը, ըստ էության, նախատեսված է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրով՝ 2025 թվականից: "Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ սփոթային գները միշտ չէ, որ ցածր են։ Դեռ մի երկու տարի առաջ նույն եվրոպական շուկայում գազի գինը տատանվում էր 200-240 դոլարի սահմաններում", - ընդգծել է նա։

 

Նշենք, որ ԵԱՏՄ նույն գագաթնաժողովում պատասխան  ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագինը ենթադրում է միասնական շուկա, միասնական բյուջե, հարկման միասնական համակարգ: Մինչդեռ ԵԱՏՄ-ում ինտեգրման նման մակարդակի, նրա գնահատմամբ, դեռ չեն հասել։ Համապատասխանաբար, գներն առայժմ պետք է ձեւավորվեն շուկայական կոնյունկտուրայի հիման վրա՝ հաշվի առնելով ծախսերը, ներդրումները, շահույթ ապահովելով մատակարարների համար:

"Մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծով առաջարկված  գազի գների ձեւավորման վերաբերյալ ԵԱՏՄ երկրների բանաձեւը պաշտպանում են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը։ Այդ բանաձեւն առայժմ չեն ընդունում մեր հայ եւ բելառուս գործընկերները։ Նրանք այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետն ունեն, որը միասնական սակագների ստեղծումն է։ Կարծում եմ, որ եթե մեր գործընկերների դիրքորոշումները մնան անփոփոխ, հավանաբար, տրամաբանական կլիներ հանել գազի վերաբերյալ դրույթը ռազմավարության նախագծից և հավանություն տալ դրան այսօր գագաթնաժողովին ։ Իսկ գազի գնագոյացման նկատմամբ մոտեցումների քննարկումը հնարավոր կլինի շարունակել ԵԱՏՄ և ԵՏՀ երկրների փորձագետների գծով", - հայտարարել Է Պուտինը։


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.10.2020
RUB6.340.05
USD492.400.25
EUR578.912.65
GBP640.273.48
CAD373.681.46
JPY46.74-0.03
CNY73.480.39
CHF540.032.16



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000