Արմինֆո. Թանկարժեք մետաղների գնային վեկտորը Հայաստանում անկումից շրջադարձ է կատարել աճի ուղղությամբ։ Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները բարձրացել են միջինը 2,6 տոկոսով՝ նախորդ շաբաթվա 1,5 տոկոսի անկման դիմաց:
Ֆինանսների նախարարության "Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան" գործակալության տեղեկատվության համաձայն, մայիսի 18-24-ը սահմանվել է թանկարժեք մետաղների հհեետեւյալ գները. ոսկու 1 գրամը (չափիչ ձուլակտորներ)՝ 26877,86 դրամ (շաբաթական աճի արագացում 0,8% - ից մինչև 1,6%), արծաթինը ' 245,41 դրամ (մեկշաբաթյա դինամիկայի փոփոխություն՝ 0,4% անկումից մինչեւ 5,6% աճով), պլատինինը՝ 12002,09 դրամ (մեկշաբաթյա դինամիկայի փոփոխություն՝ 0,7% անկումից մինչեւ 1,9% աճ), պալադիումինը՝ 28712,33 դրամ (մեկշաբաթյա դինամիկայի փոփոխություն՝ 5, 5% անկումից մինչեւ 1,3%):
Միջազգային բորսաների տվյալներով՝ 2020թ. մայիսի 20-ին ոսկու տրոյական ունցիայի սփոթային գինը կազմել է 1750.9 դոլար (օրական աճը ՝ 0,02%), արծաթինը՝ 17.54 դոլար (առանց օրական փոփոխության), պլատինինը՝ 846 դոլար (օրական անկումը ՝ 0,12%) եւ պալադիումը՝ 2187 դոլար (օրական աճը ՝ 0,09%):
Ոսկու գինը ներդրողներին ուրախացնում է, գործնականում, տարեսկզբից: Վերլուծաբանները կարծում են, որ մինչեւ տարեվերջ այն կարող է հաղթահարել մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարի նշագիծը: Այդ մասին հաղորդում է Gold.ru կայքը՝ վկայակոչելով CNN Business-ը: Այժմ թանկարժեք մետաղը սակարկվում է 1750 դոլարի մակարդակում, դա շատ մոտ է 8-ամյա առավելագույն մակարդակին:
"Եթե աշխարհում իրավիճակը մնա անփոփոխ, ապա ոսկին կստանա աջակցություն հետագա աճի համար: Դա կապված է այն բանի հետ, որ դեղին մետաղը դիտարկվում է որպես պաշտպանիչ ակտիվ ճգնաժամային ժամանակներում խնայողությունները պահպանելու համար", - կարծում են Acadian Asset Management ներդրումային ընկերության վերլուծաբանները: Նրանց կարծիքով՝ ոսկին առկա իրավիճակում լավագույն ակտիվներից մեկն է սեփական խնայողությունները պահպանելու համար, քանի որ աշխարհում աճում են տարբեր մակարդակի անորոշություններն ու ճգնաժամային երեւույթները: Ավելին, ԱՄՆ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 0,7 տոկոս է։