Չորեքշաբթի, 20 Մայիսի 2020 17:36

ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը

ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը

Արմինֆո.ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝ ներկայացված երկրների հասարակությունների վրա:

Մասնավորապես, ներկայացված են հիմնական ընդհանուր տնտեսական արդյունքները, էթիկայի կանոններին համապատասխանությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընկերությունների կողմից կատարած սոցիալական ներդրումները:

Որպես խոշոր միջազգային ընկերություն, ՎԵՈՆ-ն իր նպատակն է համարում աշխատել ՄԱԿ-ի կայուն զարգացման հիմնական չորս նպատակների (SustainableDevelopmentGoals)ուղղությամբ, այդ թվում`որակյալ կրթության (թվային գրագիտության) և արտադրության ու նորարարության (ստարտափէկոհամակարգիզարգացում):

Հայաստանը հաշվետվության մեջ ներկայացված է մասնավորապես իր թվային գրագիտությանն ուղղված՝ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» նախագծով, որն 2019 թ-ին իրականացվել է Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Նախագծի շրջանակում Հայաստանի չորս մարզերի 100 դպրոցականներ երկրի առաջատար փորձագետների օգնությամբ սովորել են օգտվել թվային տարբեր գործիքներից իրենց ամենօրյա ուսումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

«Մենք ուրախ ու հպարտ ենք լինել ՎԵՈՆ խմբի լիիրավ անդամ և լիովին կիսում ենք խմբի  մոտեցումը սոցիալական պատասխանատվությանը: Մենք վստահ ենք, որ Հայաստանում Beeline-ի կողմից իրականացվող հրաշալի նախագծերը կօգնեն մեր երիտասարդներին տիրապետել ժամանակակից թվային գործիքներին, ստեղծել իրենց սեփական ապագան և թողնել իրենց հետքը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ հետևելով խմբի քաղաքականությանը, Հայաստանում Beeline-ն անցած տարվա ընթացքում իրականացրել է թվային գրագիտությանն ուղղված նախագծեր Թումո կենտրոնի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ, ինչպես նաև ստարտափների աջակցության ծրագրեր, որոնց թվում են Սևանստարտափսամմիթը՝ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ, StartHubհարթակը՝ Տեխնոլոգիական զարգացման կենտրոնի հետ,Beelineստարտափինկուբատորը՝BANA – Հայաստանի հրեշտակ ներդրողների ցանցի հետ և Տվյալագիտության ամառային դպրոցը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ:

Հաշվետվության հետ ամբողջությամբ կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000