Արմինֆո.Հանրապետությունում սպանդանոցներին գյուղատնտեսական կենդանիների գնումներ կատարելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ըստ այդմ առաջարկվում է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման՝ պտուղբանջարեղենի, խաղողի և կաթի գնման ուղղությունները լրացնել նոր՝ սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնման ուղղությամբ: Եվ այդ նպատակով տրամադրվող վարկերի առավելագույն շեմը նախատեսվում է սահմանել սպանդանոցների մակերեսից ելնելով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի քան 2 մլն դրամ հաշվարկով։
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտնել է, որ հանրապետությունում այսօրվա դրությամբ գործում է 44 սպանդանոց, որից 19-ը ծառայություններ է մատուցում: «Կառուցման փուլում է գտվում 82-ը, որից նվազագույնը 50 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ կսկսի գործի: Մնացածը սպանդանոցները, նախնական տվյալներով, կգործեն մինչև տարեվերջ: Իսկ ընդհանուր առմամբ հանրապետությունում առկա է 70-80 սպանդանոցի պահանջարկ»,- ասել է Արթուր Ասոյանը:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

