Հինգշաբթի, 21 Մայիսի 2020 17:22
Ալինա Հովհաննիսյան

Իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը ձեռնամուխ կլինի "Ոռոգման համակարգերի արդիականացում" ծրագրի շինարարական աշխատանքներին

Իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը ձեռնամուխ կլինի "Ոռոգման համակարգերի արդիականացում" ծրագրի շինարարական աշխատանքներին

Արմինֆո. Հայաստանի կառավարությունն իրանական Tunnel Sadd Ariana ընկերությանը կտրամադրի "Ոռոգման համակարգերի արդիականացում" ծրագրի շինարարական աշխատանքների թույլտվության արտոնագիր, որը ֆինանսավորվում է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից: Այդ մասին ասված է կառավարության որոշման նախագծի հիմնավորման տեղեկանքում։

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է  50 մլն դոլար, որից  40 մլն դոլար տրամադրվել է ԿԶԵՀ-ի կողմից, իսկ 10 մլն դոլար' ՀՀ կառավարության կողմից:

 

Ըստ հաղորդագրության, ծրագրի բաղադրիչներից մեկով նախատեսվում է վերականգնել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտակի և Տավուշի մարզերում գտնվող մայրուղային և երկրորդական ոռոգման ջրանցքների առավել վնասված հատվածները:

 

Վերականգնման աշխատանքների արդյունքում կհաջողվի բարձրացնել դրանց անվտանգության մակարդակը, էապես նվազեցնել ջրի կորուստների ծավալները, տնտեսել էլեկտրաէներգիա, նվազեցնել շահագործման և պահպանման ծախսերը, ավելացնել ոռոգվող հողերի մակերեսը, բարձրացնել տնտեսական արդյունավետությունը և այլն։

 

Հիշեցնենք, որ "Ոռոգման համակարգերի արդիականացում" ծրագրով ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը ստորագրվել էր հոկտեմբերի 16-ին Երեւանում: Նախագիծն ընդգրկված է Հայաստանի ոռոգման և դրենաժային ցանցի վերականգնման և վերակառուցման ազգային երկարաժամկետ ծրագրի երրորդ հերթում։ Ըստ նախնական հաշվարկների՝ ոռոգվող տարածքների մակերեսի ակնկալվող աճը կհասնի 10 433 հա-ի, իսկ նախագծի շահառու կդառնա շուրջ 114 հազար մարդ:

 

Հավելենք, որ Tunnel Sadd Ariana-ն հիմնադրվել է 2007 թվականին Թեհրանում: Ընկերությունը մեծ փորձ ունի ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների, կամուրջների, թունելների, ջրանցքների, ոռոգման ցանցերի կառուցման, տարբեր տիպի ամբարտակների և էլեկտրակայանների, բնակելի համալիրների, աղբանոցների և այլնի կառուցվածքային արդիականացման գործում: Tunnel Sadd Ariana-ն իր գործունեությունն իրականացնում է, հիմնականում, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, մասնակցում է Տաջիկստանի Հանրապետությունում ամբարտակի կառուցման, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում ոռոգման և դրենաժային ցանցերի վերակառուցման և կառուցման խոշոր նախագծին: