Արմինֆո.Հայաստանում կներդրվի ապրանքների հետագծելիության ազգային համակարգ։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովը մայիսի 22-ի նիստում դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած՝ <Եվրասիական տնտեսական միության երկրներում ապրանքների հետագծելիության մեխանիզմների մասին> համաձայնագրի նախագծին: Փաստաթուղթը սահմանված կարգով քննարկման կդրվի խորհրդարանի լիագումար նիստում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին Նուր Սուլթանում: Փաստաթղթի հիմնական նպատակն է ապահովել ապրանքների անարգել տեղաշարժը միության մի երկրից մյուսը ՝ հետագծելիության էլեկտրոնային համակարգի կիրառմամբ։ Փաստաթուղթը նաեւ թույլ կտա վերահսկել ապրանքների շրջանառությունը, բացահայտել ապօրինի շրջանառությունը, ինչպես նաեւ կնպաստի հարկերի եւ մաքսային վճարների մուտքին բյուջե: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել հետագծելիության ազգային համակարգ, որն իրենից ներկայացնում է անդամ պետության տեղեկատվական համակարգ, որն ապահովում է հետագծելիության ենթակա ապրանքների մասին տեղեկությունների հավաքագրումը, հաշվառումը եւ պահպանումը ։ Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել էլեկտրոնային կնիք։ Հետագծելիությունը կապահովվի ռուսական ԳԼՈՆԱՍՍ համակարգի միջոցով։ Այդ կապակցությամբ հարևան Վրաստանի հետ, որը չի օգտագործում այդ համակարգը, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն՝ վրացի գործընկերները պարտավորվել են նույնպես գործարկել այդ համակարգը։
![]() | 4.91 | 0.01 |
![]() | 384.12 | -0.02 |
![]() | 448.81 | -0.44 |
![]() | 516.87 | -1.22 |
![]() | 280.75 | -0.24 |
![]() | 26.00 | -0.09 |
![]() | 53.54 | -0.06 |
![]() | 482.62 | 0.21 |