Արմինֆո.IDBank-ը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանն ու այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը։
«Էներջի» վարկով ՓՄՁ-ները հնարավորություն կունենան ստանալ մինչև 500 մլն ՀՀ դրամ, իսկ առանձին դեպքերում նաև` մինչև 1 մլրդ ՀՀ դրամ վարկային միջոցներ, որոնք կարող են ուղղվել արդիական էներգաարդյունավետ սարքավորումների և մեքենաների ձեռքբերմանը, ենթակառուցվածքների կառուցմանը և ներդրվել այն նախագծերի մեջ, որոնք օգտագործում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ:
Վարկատեսակից կարող են օգտվել ՀՀ-ում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները կամ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անհատ գյուղացիները։
Վարկատեսակն ուղղված է Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգիայի կիրառման զարգացմանը և բիզնեսի արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին նվազագույն ծախսերով ստանալ ավելին:
Բանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով ծրագրի շրջանակում KfW բանկից հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 15,000,000 եվրո։ «Կարևորելով բնապահպանական խնդիրները՝ IDBank-ը որոշում կայացրեց միանալ «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի երկրորդ փուլին՝ էներգաարդյունավետ համակարգերում ներդրումներն առավել մատչելի դարձնելու համար։ Այսինքն՝ ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտները, որոնք ներկրում, արտադրում կամ կիրառում են էներգաարդյունավետ սարքավորումներ, կարող են օգտվել մատչելի վարկային միջոցներից` բարձրացնելով բիզնեսի արտադրողականությունը, միաժամանակ կրճատելով ծախսերն ու առավել շահութաբեր դարձնել իրենց գործունեությունը», - նշել է Տիգրան Մխիթարյանը։
Բանկը վարկերը տրամադրում է սկսած 5 մլն ՀՀ դրամից, առավելագույնը 60 ամիս ժամկետով և սկսած 8,89% տարեկան փաստացի տոկոսադրույքով։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |