Ուրբաթ, 22 Մայիսի 2020 17:20
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ում նոր կոմերցիոն տնօրեն է նշանակվել

Beeline-ում նոր կոմերցիոն տնօրեն է նշանակվել

Արմինֆո.Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար:

Նա աշխատում է  ընկերությունում 2008 թ-ից՝ սկսելով կորպորատիվ վաճառքի մասնագետի պաշտոնից, այնուհետև` զբաղեցրել է կարևոր պաշտոններ B2Bվաճառքի և մարքեթինգի ուղղություններում, և վերջին 5 տարիների ընթացքում ղեկավարել է Մարքեթինգի ծառայությունը` պատասխանատու լինելով ընկերության պրոդուկտների և ծառայությունների զարգացման, ռազմավարական պլանավորման, մարքեթինգային հաղորդակցությունների, վերլուծության և հետազոտությունների համար:

Նրա անմիջական մասնակցությամբ արդիականացվել է ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված կապի պրոդուկտները, գործարկվել  են նոր թվային ծառայություններ, ինչպիսիք են՝ BeeTV, BeeMoney, My Beeline Armenia հավելվածները, աճել է հաճախորդների գոհունակության ցուցանիշը ընկերության պրոդուկտներից և ծառայություններից:

«Ուրախ եմ, որ մեր ընկերության ռազմավարական նշանակություն ունեցող գործառույթը կգլխավորի մի մասնագետ, ով ընկերությունը գիտի ներսից և ով իր արդյունավետությունը ցույց է տվել գործնականում:Մաղթում եմ Արինային և ողջ թիմին հաջողություններ և նորանոր հաղթանակներ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սա իմ աշխատանքի շատ բարձրգնահատական է, որի համար ես շնորհակալ եմ: Ես դիտարկումեմ այս նշանակումը որպես վստահության նշան ղեկավարության կողմից և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն: Վստահ եմ, որ Beeline-ի պրոֆեսիոնալ և ուժեղ թիմի հետ միասին մենք կիրականացնենք բազմաթիվ նախագծեր նոր ծառայությունների ստեղծման և զարգացման համար, և էլ ավելի կամրապնդենք ընկերության դիրքերը հեռահաղորդակցության շուկայում», - նշեց Հայաստանում Beeline-ի նորանշանակ կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը:

ԱրինաԱռուստամյանը ստացել է բարձրագույն կրթություն տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտում (Երևանի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան), անցել է որակավորման բարձրացման տարբեր դասընթացներ և կուրսեր, ի թիվս` «Կոմերցիոն տնօրեն» դասընթացըՌուսաստանի կառավարման դպրոցում: Անցյալ տարի նա ստացել է MBA աստիճանՕքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցում(Said Business School, University of Oxford):

Հայաստանում Beeline-ում այս պահին թոփ-մենեջմենթում կանայք բացարձակ մեծամասնություն են: Նշենք նաև, որընկերության պատմության մեջ առաջին անգամ է նշանակվում կին կոմերցիոն տնօրեն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
30.09.2020
RUB6.240.10
USD488.410.79
EUR571.781.75
GBP626.63-0.30
CAD364.57-0.44
JPY46.220.04
CNY71.720.19
CHF528.930.52



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000