Երկուշաբթի, 25 Մայիսի 2020 17:39

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին և հոգ է տանում իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին և հոգ է տանում իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին:

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին, հետևում է ՀՀ պարետի կողմից սահմանված արտակարգ դրության անվտանգության բոլոր կանոններին:
Կորոնավիրուսային պանդեմիայի վարակի տարածումը նվազագույնի հասցնելու նպատակով` Բանկն իր հաճախորդներին հորդորում է հետևել նշված կանոններին.


•    Այցելել մասնաճյուղ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և պարտադիր կերպով կրել դիմակ և ձեռնոցներ,
•    Հնարավորության դեպքում օգտվել Բանկի հեռահար ծառայություններից և պրոդուկտներից,
•    Մասնաճյուղի տարածքում` հերթում, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն,
•    Հերթին սպասել մասնաճյուղից դուրս` մուտքի մոտ, մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու նպատակով:

Մասնաճյուղի մուտքի մոտ մշտական ռեժիմով ներկա են աշխատակիցներ, ովքեր պատասխանատու են մարդկանց մեծ կուտակումները կանխելու համար և վերահսկում են մասնաճյուղի բնականոն աշխատանքային ընթացքը:  Բոլոր մասնաճյուղերի դռներին և պատերին փակցված են հատուկ նշաններ, որոնք նախազգուշացնում են առանց դիմակի և ձեռնոցի տարածք մուտք գործելու խստիվ արգելքի մասին:  Բանկի տարածք մուտք գործելիս, հաճախորդները պարտադիր կերպով ախտահանում են իրենց ձեռքերը ախտահանիչ նյութերով, իսկ աշխատակիցը չափում է յուրաքանչյուր հաճախորդի ջերմաստիճանը և գրանցում տվյալները  հատուկ գրանցամատյանում: 
Բացի այդ, Բանկը մշտապես իրականացնում է տարածքների ախտահանման անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումներ` ինչպես Գլխամասային գրասենյակում, այնպես էլ բոլոր 70 մասնաճյուղերում: Բանկի Գլխամասային գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ և հակասեպտիկ պարագաներ: Գլխամասային գրասենյակի աշխատակիցների ավելի քան 40%-ը շարունակում են աշխատել հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացնելով առցանց հարթակներում՝ առանց տանից դուրս գալու:  
Բանկն անընդմեջ հիշեցնում է իր հաճախորդներին. Բանկի հեռահար ծառայությունների և պրոդուկտների միջոցով հնարավոր է կատարել բազմաթիվ գործարքներ՝ առանց մասնաճյուղ այցելելու, որոնք են.
    Մոբայլ/Ինտերնետ Բանկ
    Վիդեո Բանկ
    Հեռախոս Բանկ

Մասնակցելով ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 14-րդ միջոցառումներին և փոխանցելով ֆինանսական օգնություն ՀՀ Առողջապահության նախարարություն՝ Բանկն իր աջակցությունն է ցուցաբերում COVID-19-ի դեմ պայքարում, ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական հետևանքների չեզոքացման հարցում:

Ավելի մանրամասն տեղեկատվություն մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/branch կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: