Արմինֆո.Համաճարակի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված վարկառուների համար Արդշինբանկը ֆիզիկական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների բոլոր վարկատեսակների գծով տրամադրել է Վարկային արձակուրդ ս/թ մարտի 16-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածի համար: Վարկերի մարման հետաձգումը տարածվել էր նաև այն հաճախորդների վրա, ովքեր մարտի 16-ի դրությամբ արդեն իսկ ունեին մինչև 45 օր ժամկետանց պարտավորություններ:
Վարկային արձակուրդի ընթացքում վարկի գծով կատարվում է տոկոսագումարների հաշվեգրում, իսկ պայմանագրով նախատեսված գրաֆիկով վարկի մարումներ չիրականացնելու դեպքում հաճախորդները չեն համարվում ժամկետանց և տուգանային տոկոսներ և տույժեր չեն հաշվեգրվում:
Վարկային արձակուրդի ավարտին, հունիսի 2-ից սկսած Բանկը ֆիզիկական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների համար կիրառելու է հետևյալ մոտեցումներից մեկը՝ կուտակված պարտքը հնարավոր հարմար տարբերակով մարելու համար.
Յուրաքանչյուր վարկատեսակի գծով ավելի մանրամասն Արդշինբանկի հաճախորդները կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://bit.ly/2A9nKxfՎերաբաշխման, պայմանների փոփոխության մանրամասները, մարման ենթակա պարտքի չափը հաճախորդները կարող են պարզել՝
Եթե հաճախորդը չի ցանկանում, որ Վարկային արձակուրդի ընթացքում կուտակված պարտավորությունները վերաբաշխվեն և(կամ) կատարվի վարկի պայմանների փոփոխություն, անհրաժեշտ է մինչև Վարկային արձակուրդի ավարտը կատարել պայմանագրով, ժամանակացույցով նախատեսված մարումները:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |