Երեթշաբթի, 26 Մայիսի 2020 16:23

Վալլեքս. Ի գիտություն շահագրգիռ հանրության

Վալլեքս. Ի գիտություն շահագրգիռ հանրության

Արմինֆո.Արձագանքելով վերջին շրջանում լրատվամիջոցներով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկության գործընթացի լուսաբանման համատեքստում «Վալլեքս» խմբի ընկերությունների և խմբի նախագահի անվան անհարկի շահարկումներին՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարում են.

 

 - «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը 2019 թ. հոկտեմբերի 3-ից փաստացի դադարել է լինել «Վալլեքս» խմբի ընկերություն. ռուսական ՎՏԲ բանկը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ներդրումային ծրագրի ֆինանսավորման նպատակով կնքված պայմանագրերի շրջանակներում, 2019 թ. հոկտեմբերի 3-ին տիրացել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերին՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը և փոխարինելով վերջինի գործադիր մարմնի ղեկավարին (տնօրենին)ֈ Թեև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի նախկին սեփականատերը դատական կարգով վիճարկում է իր սեփականության ոչ իրավաչափ բռնագանձումը, այնուամենայնիվ, 2019 թ. հոկտեմբերի 3-ից «Վալլեքս» խմբի ընկերությունները որևէ վերահսկողություն և (կամ) ազդեցություն չեն ունեցել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության նկատմամբ և առնչություն չունեն ներկայում ընթացող սնանկության գործընթացինֈ

 

- «Վալլեքս» խմբի ներդրումներով 1997 թվականին պղնձաձուլական արտադրության վերագործարկվելու օրից մինչև ՎՏԲ բանկի տիրապետությանն անցնելը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեությունը՝ պայմանավորված բազում հանգամանքներով, մշտապես եղել է շահութաբերության ու վնասաբերության սահմանագծին՝ ֆինանսական տեսակետից լինելով ռիսկայինֈ Այդ ամբողջ ընթացքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը երբևէ շահույթ չի բաշխել բաժնետերերինֈ Սակայն «Վալլեքս» խումբը, առաջնահերթ կարևորելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեության սոցիալական նշանակությունն ու դերը Ալավերդի քաղաքի բնակչության կյանքում, առավելագույն պահպանել է առկա աշխատատեղերըֈ Նույնիսկ 2018 թ․հոկտեմբերից հետո ձևավորված իրավիճակում, երբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության արտադրական գործունեությունը փաստացի կասեցված էր, և որևէ դրամական մուտք ընկերությունը չուներ, «Վալլեքս» խումբը համագործակցել է ՀՀ կառավարության հետ՝ փնտրել է ելքեր, մշակել և ՀՀ կառավարության համաձայնեցմանը ներկայացրել արտադրության վերականգնման հեռահար պլաններ, իրականացրել փորձնական արտադրական ծրագրեր՝ ամիսներ շարունակ խմբի այլ ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին ընկերության աշխատողներին վճարելով աշխատավարձերֈ Ակնհայտ է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկացման, հարյուրավոր մարդկանց գործազուրկ դառնալու պատճառները պետք է փնտրել ոչ թե «Վալլեքս» խմբի ընկերությունների, այլ ներկա կառավարիչների գործողություններումֈ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
16.07.2020
RUB6.79-0.04
USD483.64-0.86
EUR550.33-3.31
GBP605.66-4.86
CAD357.350.73
JPY45.14-0.17
CNY69.18-0.05
CHF511.25-4.29



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000