Չորեքշաբթի, 27 Մայիսի 2020 12:00
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը մեկ տարով կերկարաձգի երրորդ երկրներից արտադրանքի համար ԵԱՏՄ երկրների մաքսատուրքերի կիրառման արտոնյալ ժամանակահատվածը

Հայաստանը մեկ տարով կերկարաձգի երրորդ երկրներից արտադրանքի համար ԵԱՏՄ երկրների մաքսատուրքերի կիրառման արտոնյալ ժամանակահատվածը

Արմինֆո.Հայաստանը մեկ տարով կերկարաձգի երրորդ երկրներից ապրանքների համար Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսատուրքերի կիրառման արտոնյալ ժամանակահատվածը։ ՀՀ Ազգային ժողովը մայիսի 27-ի նիստում վավերացրեց ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրին կից արձանագրությունը։

 

Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, արձանագրությունը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Նա հիշեցրել է, որ 2015 թվականին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո սկսել է կիրառվել արտոնությունների 5-ամյա ժամանակահատված՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների գների աճի բացասական հետեւանքները մեղմելու նպատակով: 2020 թվականին այդ ժամկետը մոտենում է ավարտին։ Այդ կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ ևս մեկ տարով երկարաձգել այդ ժամկետները ։ Ընդամենը մոտ 900 անուն ապրանքատեսակից, որոնց առնչությամբ գործում է մաքսային արտոնություն, դուրս է մնացել 293 անուն ապրանք, որոնք վերաբերում են տրանսպորտային միջոցներին ։ Արձանագրության գործողությունը այդ տրանսպորտային միջոցների վրա չի տարածվի։ Այդպիսով, փոխնախարարի խոսքով, մնացել է 647 անուն ապրանք, որոնց առնչությամբ մաքսային դրույքաչափերը չեն փոխվի։

Հակառակ դեպքում գնաճային գործընթացների ազդեցությունը երկրի տնտեսության վրա կկազմեր 0.5-05 տոկոսային կետ ։ Նախկին դրույքաչափերի կիրառմամբ ներքին շուկայում գները կնվազեն 3% - ով, իսկ տնտեսվարող սուբյեկտները կկարողանան խնայել մոտ $30 մլն:

 

Նմանատիպ արձանագրություն ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է նաև Ղրղզստանի առնչությամբ: Բայց այդ երկրի դեպքում խոսքը 221 ապրանքատեսակների մասին է, որոնցից 82-ը վերաբերում է տրանսպորտային միջոցներին, որոնց վրա արտոնությունները չեն տարածվի ։ Այսպիսով՝ Ղրղզստանի Հանրապետությունը, ինչպես և Հայաստանը, հնարավորություն է ստանում ևս մեկ տարի արտոնյալ մաքսատուրքեր ունենալ որոշ ապրանքատեսակների համար։ Հիշյալ կարգավորումները երկու պետությունների համար հետադարձ ուժ կունենան ՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից։