Արմինֆո. Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար լոկալ ցանցի կառուցման, սերվերային և ցանցային սարքավորումների տեղադրման և միացման ծառայության մեկնարկի մասին: Այն հասանելի կլինի «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու դեպքում։
Ներքին ցանցը կունենա մեկ տարի սպասարկման երաշխիքային ժամկետ և հնարավորություն կտա՝ միավորել և համատեղ օգտագործել համակարգչային ցանցը, սերվերները, տպիչները և այլ սարքեր, միավորել տեղեկատվական ծառայությունները մեկ համակարգի մեջ, նվազագույնի հասցնել ցանցի կառավարման և պահպանման ծախսերը, ապահովել ցանցի աշխատանքի բարձր հուսալիությունն ու հասանելիությունը, ապահովել սպասարկման բարձր որակ՝ տարբեր ծրագրային հավելվածների օգտագործման դեպքում։
«Beeline-ում մենք շատ ենք կարևորում հաճախորդների կողմից մեր ծառայությունեերի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելը։ Նախկինում «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու համար հաճախորդը ներքին ցանցը պետք է կառուցեր սեփական ուժերով: Այժմ բիզնես հաճախորդներն անհրաժեշտություն չունեն դիմելու երրորդ կողմին, Beeline-ի աշխատակիցները կկատարեն ամբողջական ծառայության տրամադրումը, ցանցային աշխատանքները, վերջնական միացումներն ու թեստավորումը»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ծառայությունը հասանելի է 12/18/24 ամիս պայմանագրի կնքման դեպքում։
Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010700700 համարին, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։ Դիմումի ներկայացման համար հասանելի է նաև [email protected] էլ. փոստի հասցեն:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |