Չորեքշաբթի, 27 Մայիսի 2020 15:02
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում գույքահարկի նոր դրույքաչափերի կիրառումը 4,3 անգամ կավելացնի տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների մուտքերը

Հայաստանում գույքահարկի նոր դրույքաչափերի կիրառումը 4,3 անգամ կավելացնի տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների մուտքերը

Արմինֆո.Հայաստանում գույքահարկի նոր դրույքաչափերի կիրառումը 4,3 անգամ կավելացնի տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների մուտքերը։ Այս մասին մայիսի 27-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ։

 

Նախագծի նպատակը կադաստրային արժեքների հիման անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը և դրանով իսկ տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է։

 

Հիմնավորման համաձայն՝ գույքահարկի համակարգային փոփոխությունների շրջակներում ուսումնասիրվել և վերլուծվել են հանրապետությունում գործող գույքային միավորների բոլոր խմբերի գծով հարկային պարտավորությունները: Բոլոր այդ խմբերի համար մշակվել են հարկման դրույքաչափերի և սանդղակների մինչև հինգ տարբերակներ։ Համակարգային փոփոխության շրջանակում նախատեսվում է սահմանել նաև, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում ոչ թե հողի և դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքային միավորի՝ որպես հողի և դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինությունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը: Առաջարկվում է նաև սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր: Նախատեսվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0․05 տոկոս հարկման դրույքաչափ, որը կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը: Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին առաջարկվում է անցում կատարել չորս տարիների ընթացքում։ Մասնավորապես, սահմանվել է, որ 2021 թ. վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թ.-ին՝ 50 տոկոսը, 2023 թ.-ին՝ 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թ.-ից: Նախագծի ընդունման և կիրառության արդյունքում նախատեսվում է տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար սահմանել ավելի արդարացի հարկային բեռ՝ ապահովելով պետության՝ վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը։ Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը։

 

Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ մի քանի նկատառումներ է արել: «Սա կարևորագույն ռեֆորմներից մեկն է, որ մեր կառավարությունը ստանձնում է իրականացնել։ Այս ռեֆորմն իրականացվում է երկարատև և մանրամասն քննարկումների արդյունքում։ Ընդ որում, մենք սա հարկային համակարգի բարեփոխումների շարքի մեջ ենք դիտարկում։ Այս փոփոխությունը՝ այո, ուղղակի կապ ունի եկամտահարկի համահարթեցման հետ։ Այն ժամանակ քննադատությունները շատ էր, շատ էր խոսվում, որ համահարթ եկամտահարկ սահմանելով սոցիալական արդարության սկզբունքը խախտում ենք: Մենք այն ժամանակ ասացինք, որ այդ խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյունքում: Այստեղ իմ կարծիքով տեղի են ունենում մի շարք կարևոր հեղափոխական նշանակության փոփոխություններ: Առաջինը՝ ընդհանրապես չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է։ Հայաստանում կար իրավիճակ, որ մինչեւ 3 միլիոն դրամանոց գույքի համար հարկ չէր վճարվում։ Մենք արձանագրում ենք, որ սա սկզբունքային սխալ մոտեցում է, որովհետև քաղաքացի-պետություն հարաբերությունը պետք է կարգավորվի կոնկրետ բանաձևով։ Այդ կոնկրետ բանաձևը նշանակում է նաև համընդհանուր վերաբերմունք՝ պետական և տեղական բյուջեի նկատմամբ։ Մեր ամենակարևոր սկզբունքային փոփոխությունը, որ մեր մտածողության մեջ պետք է տեղի ունենա՝ պետական բյուջեի նկատմամբ մեր վերաբերմունքն է: Մի քիչ կարող է կոպիտ հնչի, բայց սովորաբար պետական բյուջեի նկատմամբ 2 վերաբերմունք կա, երբ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է ըստ էության կորսված փող։ Սա ունի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետական բյուջեին պետք է վերաբերել այնպես՝ ինչպես ընտանեկան բյուջեին։

 

Երկրորդ, ըստ վարչապետի, այս համատեքստում չհարկվող շեմի հասկացությունը պետք է վերանա: «Մենք ասում ենք, եթե ցածրարժեք է մարդու գույքը, թող տարեկան 100 դրամ վճարի: Ֆիսկալ առումով սա որևէ նշանակություն չունեցող հարաբերություն է, բայց հոգեբանական, քաղաքական և քաղաքացիական առումով սա հսկայական նշանակություն ունեցող հարաբերություն է, երբ ամեն քաղաքացու հարաբերությունը պետության հետ նույնն է: Ընդհանուր առմամբ՝ այո, գույքահարկը ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն։ Եթե նայենք այսօր այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքհարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա շատ կարևոր դեր է խաղում Հայաստանում քաղաքաշինության կուլտուրայի զարգացման գործում։

 

Վարչապետը նշել է, որ այժմ մարդիկ տներ են կառուցում առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու․ «Մտածում են՝ ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող՝ այնքան ավելի լավ, այնքան իրենց սոցիալական դերը մեծանում է։ Եթե նույնիսկ այդպես՝ ուրեմն մյուսներին պետք է վճարեն այդպիսի սեփականությունների տնօրինողները, որպեսզի այստեղ իրավունքների և պարտականությունների միջև ճիշտ բալանս տեղի ունենա»։

 

Կառավարության ղեկավարը, ընդգծելով 4 փուլային հարկային բարեփոխումների համակարգի ներդրման կարևորությունը, նշել է. «Ճգնաժամային այս ժամանակաշրջանում՝ առաջին տարում մոտավորապես 600 հազար քաղաքացու գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ: 2021 թվականին մենք ճգնաժամային տրաբանության մեջ կլինենք գույքահարկի առումով։ Հետագայում համոզված եմ, որ տնտեսական աճի տեմպը կվերականգնվի և այդ բարձրացումները կլինեն մեր իրավիճակին համարժեք»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Նիկոլ Փաշինյան. տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կլուծի Չինաստանի հետ տրանսպորտային խնդիրների էական մասըՆիկոլ Փաշինյան. տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կլուծի Չինաստանի հետ տրանսպորտային խնդիրների էական մասը
Վերջին յոթ տարում երկու ատոմային էլեկտրակայան ենք ստեղծել. ՓաշինյանՎերջին յոթ տարում երկու ատոմային էլեկտրակայան ենք ստեղծել. Փաշինյան
ԿԲ-ը և ԱՄՀ-ը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային ռիսկերի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ֆինանսական համակարգի վրաԿԲ-ը և ԱՄՀ-ը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային ռիսկերի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ֆինանսական համակարգի վրա
Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ձևավորում է ընդհանուր ֆինանսական շուկաՌուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ձևավորում է ընդհանուր ֆինանսական շուկա
Հայաստանի Մաքսային ծառայությունը կմիանա ԱՊՀ փորձաքննությունների կենտրոնի ստեղծմանըՀայաստանի Մաքսային ծառայությունը կմիանա ԱՊՀ փորձաքննությունների կենտրոնի ստեղծմանը
Դավիթ Խուդաթյանն Աբու Դաբիում կմասնակցի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին նվիրված Գլոբալ ցուցահանդեսին և խորհրդաժողովինԴավիթ Խուդաթյանն Աբու Դաբիում կմասնակցի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին նվիրված Գլոբալ ցուցահանդեսին և խորհրդաժողովին
Դավիթ Անանյան. Հայաստանի ժամանակակից հարկաբյուջետային քաղաքականությունը չի ծառայում որպես տնտեսական աճի և կառուցվածքային վերափոխման գործիքԴավիթ Անանյան. Հայաստանի ժամանակակից հարկաբյուջետային քաղաքականությունը չի ծառայում որպես տնտեսական աճի և կառուցվածքային վերափոխման գործիք
"Վիվա Արմենիա"-ի սեփականատեր Fedilco Group Limited ՓԲԸ բաժնետոմսերի 80%-ը կգրավադրվի Ամերիաբանկում
Խաղա Junius, շահիր մրցանակներ Խաղա Junius, շահիր մրցանակներ 
Արդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն էԱրդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն է
Երեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծըԵրեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծը
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղություններըԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղությունները
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասինՎրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասին
Հայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ ՄիրաքյանՀայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ Միրաքյան
Արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBankԱրցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBank
Կայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասինԿայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասին
Աշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համարԱշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար
Կենտրոնական բանկի ղեկավարը չի կարծում, որ ESA վարկանիշի իջեցումը կարող է ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրաԿենտրոնական բանկի ղեկավարը չի կարծում, որ ESA վարկանիշի իջեցումը կարող է ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրա
«Հայկական բանկային օրեր» անցկացվեցին Ավստրիայի մայրաքաղաքում«Հայկական բանկային օրեր» անցկացվեցին Ավստրիայի մայրաքաղաքում
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոսի մակարդակում
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, կկայունանա 5,5% աճի հետագծի վրաԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, կկայունանա 5,5% աճի հետագծի վրա
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի թողարկման մասինՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի թողարկման մասին
ԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորողԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորող
Սուբվենցիոն ծրագրերը՝ Կապանի զարգացման շարժիչ ուժՍուբվենցիոն ծրագրերը՝ Կապանի զարգացման շարժիչ ուժ
Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետԱկբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ
Հայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանաՀայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանա
ՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներինՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներին
"Մանթաշյանց" գործարարների ակումբն առաջարկում է օրինագիծ հարկային ռեկետի դեմ
Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի "ռեբրենդինգի"
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
18.09.2025
RUB4.620.01
USD382.59-0.35
EUR452.83-0.42
GBP522.580.13
CAD277.84-0.54
JPY25.98-0.21
CNY53.84-0.06
CHF485.46-1.25