
Արմինֆո.Եթե 2020թ․ մայիսի 1-ի դրությամբ դեռ ուսանող ես, և ունես գործող ուսանողական վարկ IDBank-ում, ապա քեզ համար վարկի տարեկան տոկոսադրույքը կիջեցվի։
Այսուհետ՝ ՀՀ պետական կամ ՀՀ պետական հավատարմագրություն ունեցող բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ուսանողները ուսանողական վարկ վերցնելու դեպքում կարող են օգտվել արտոնյալ պայմաններից․ ուսանողական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի 6-7% (տարեկան փաստացի տոկոսադրույքը 9,38%): Վարկը տրամադրվում է 9%-ով, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 9,38%, որից պետությունը սուբսիդավորում է 2%-ը՝ բոլոր ուսանողների համար, իսկ 3%-ը՝ նախորդ ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Արդյունքում՝ վճարման ենթակա տարեկան տոկոսադրույքը կկազմի 6,38-7,38%:
Ուսանողական վարկի տրամադրման նոր պայմանները վերաբերում են ինչպես գործող, այնպես էլ նոր տրամադրվող վարկերին։
IDBank-ը մասնակցում է նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ կառավարության միջոցառումներին։
ՀՀ Կառավարության՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման» 14-րդ միջոցառման շրջանակում մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ գործող և նոր տրամադրվող ուսանողական վարկերի տոկոսադրույքները պետության կողմից կսուբսիդավորվեն՝ ամբողջությամբ կամ 5%-ի չափով՝ կախված առաջադիմությունից։
Ուսանողական վարկի տրամադրման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում
RUB | 4.89 | 0.02 |
USD | 379.14 | -0.07 |
EUR | 443.82 | -1.03 |
GBP | 508.24 | -2.97 |
CAD | 274.00 | -0.29 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.44 | -0.05 |
CHF | 478.59 | -2.03 |

