Արմինֆո. Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու ուղղությամբ։ Այդ մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հետեւանքների մեղմացմանն ուղղված միջոցառումների միայն երրորդ ծրագրում այսօրվա դրությամբ ներգրավված է 800 շահառու, որոնցից 270-ը ներկայացնում են զբոսաշրջության ոլորտը' հյուրանոցային համալիրներ, հանրային սննդի ձեռնարկություններ եւ զբոսավարներ: Պետական աջակցության ընդհանուր գումարը կազմել է 2,7 մլրդ դրամ։ Առաջին ծրագրի շրջանակում բաշխվել է 800 մլն դրամ։ Չնայած կարճ ժամանակահատվածին՝ կառավարությանը հաջողվել է նաև ոլորտի ձեռնարկություններին տրամադրել շուրջ 1,5 մլրդ դրամի արտոնյալ վարկ։ Ֆինանսների նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ նոր լուծումներ են փնտրվում, որոնց մասին լրացուցիչ կհայտարարվի։ Նախարարը վերահաստատել է, որ պետական աջակցությունից կարող են օգտվել լավ վարկային պատմություն ունեցող սուբյեկտները և բարեխիղճ հարկատուները: Միաժամանակ, Տիգրան Խաչատրյանը հերթական անգամ մերժել է Հարկային արտոնությունների կիրառման հնարավորությունը։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |