Չորեքշաբթի, 27 Մայիսի 2020 17:29
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Կապիտալ շինարարության ծրագրի հիմնական մասը կապված է ճանապարհաշինության հետ

Նախարար. Կապիտալ շինարարության ծրագրի հիմնական մասը կապված է ճանապարհաշինության հետ

Արմինֆո.Կապիտալ շինարարության ծրագրի հիմնական մասը, որը ֆինանսավորվում է Հայաստանի պետական բյուջեից, կապված է ճանապարհաշինության հետ։ Այդ մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Նրա խոսքով՝ հաստատված ծրագրերի շրջանակներում ներկայում 90%-ով ավարտվել են բոլոր մրցութային ընթացակարգերը։ Ուրախալի է, որ գրեթե բոլոր ուղղություններով կան հաղթողներ, կան նաև բազմաթիվ մասնակիցներ։ Երկրի կառավարությունը մտադիր է բոլոր նախագծերն ավարտել սահմանված ժամկետներում, եւ ոչ մի հնարավոր անհաջողության մասին խոսք լինել չի կարող: Ավելին, արվում է ամեն ինչ, որպեսզի շինարարության շրջանակներում բոլոր ծրագրերն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամկետներում։

 

"Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը կոչ է արել ավելի արագ անցկացնել մրցութային ընթացակարգեր, նվազագույնի հասցնել բյուրոկրատական քաշքշուկները, այդ թվում նաև բանկային երաշխիքները, շինարարական աշխատանքներում ներգրավել սեզոնային աշխատողների, որոնք կորանավիրուսի պատճառով չեն կարողանում դուրս գալ արտագնա աշխատանքի: Նա կարևորել է նաև այն համայնքների բնակիչների ներգրավումը աշխատանքներում, որտեղ մեծ ծավալով փոքր նախագծեր են իրականացվում:

 

Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունն աշխատում է այդ նախագծերի վրա ամենօրյա ռեժիմով: Այսօր նիստում կառավարությունն ընդունել է 2 որոշում, որոնք նվազեցնում են կապիտալ շինարարության ծրագրերի թերակատարման ռիսկերը։ Խոսքը շինարարության հետ կապված հայցերով Վարչական դատարանի տեխնիկական կարգավորումների և որոշումների մասին է։ Խոսքը վերաբերում է շինարարության ոլորտում շուրջ կես միլիարդ դոլարի ծրագրերի ապասառեցմանը։