Արմինֆո. Հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հերթական քննարկումներն է անցկացնելու "Գազպրոմ Արմենիա" ընկերության առաջարկած գազի նոր սակագների վերաբերյալ:
Ինչպես նշվում է կարգավորիչի մամուլի ծառայության հաղորդագրությունում, առաջիկա քննարկումներին կմասնակցեն սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՀԾԿՀ կայքում զետեղված տեղեկատվության համաձայն ՝ հանձնաժողովն առաջարկում է ֆիզիկական անձանց համար թողնել 1000 խմ երկնագույն վառելիքի դիմաց 139 հազար դրամ վերջնական սակագինը՝ "Գազպրոմ Արմենիա" ընկերության առաջարկած 135 հազարի փոխարեն: ՀԾԿՀ-ն անհրաժեշտ է համարում անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագնի չափը՝ 1 հազար խմ դիմաց 100 հազար դրամ, միեւնույն ժամանակ, մի փոքր կավելանա ջերմոցային տնտեսությունների համար գազի սակագինը: Մասնավորապես, գազի մենաշնորհատիրոջ առաջարկած 283.14 դրամի փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 224 դրամ սակագին՝ ներկայիս 212 դրամի փոխարեն. Գյուղմթերքի վերամշակման ձեռնարկությունների համար ներկայում գործող 212 դրամի փոխարեն հանձնաժողովն ընդունելի է համարում ընկերության առաջարկած 224 դրամի տարբերակը' ընկերության առաջարկած 283.14 դրամի փոխարեն: Մինչեւ 10 հազար խորանարդ մետր ծավալով բնական գազի սակագինը, որը վաճառվում է ջերմային էլեկտրակայաններին, կմնա նույնը ՝ 139 հազար դրամ 1000 խմ դիմաց՝ ընկերության առաջարկված 135.9 հազար դրամի փոխարեն: Ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների համար սակագինը կսահմանվի 255,92 դոլար՝ "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ի կողմից առաջարկվող 283,14 դոլարի փոխարեն:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |