Արմինֆո.Արդշինբանկը շարունակում է զարգացնել հեռահար սպասարկման իր ծառայությունները։ Այսուհետ բոլոր քարտապանները կարող են պարզ և արագ ակտիվացնել Մոբայլ բանկինգ հավելվածը և տնօրինել սեփական հաշիվները առանց բանկ այցելելու։
Գրանցման համար ընդամենն անհրաժեշտ է ունենալ Արդշինբանկի գործող վճարային քարտ և ներբեռնել հավելվածը: Արդշինբանկի Մոբայլ հավելվածն անվճար հասանելի է App Store և Play market օնլայն խանութներում Ardshinbank անվանումով:
Ներկայիս իրավիճակում մենք խորհուրդ ենք տալիս մեր հաճախորդներին հեռակա օգտվել բանկային ծառայություներից՝ նվազեցնելով այցելությունները մասնաճյուղեր: Դա կարող են լինել Մոբայլ հավելվածը, շուրջօրյա հեռախոսային կենտրոնի միջոցով մատուցվող ծառայությունները, իրավաբանական անձանց տրամադրվող ինտերնետ-բանկ համակարգը կամ այլ: Եվ այսօր մենք առաջարկում ենք ևս մեկ լավագույն տարբերակ՝ Մոբայլ հավելվածում գրանցում և գործարքներ իրականացնելու իրավասություն՝ առանց բանկ այցելության, - նշում է Արդշինբանկի Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը:
Արդշինբանկի Մոբայլ հավելվածի հեռակա նույնականացման անցումը հաճախորդներին թույլ կտա առանց բանկ այցելելու
և այլ ծառայություններ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ