Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորեց Բանկի աշխատակիցների երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և անցկացրեց հեռահար ուսուցման դասընթաց` «Ֆինանսական գրագիտության այբուբեն» թեմայով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենը զրուցեց 14-ից 17 տարեկան դեռահասների հետ` պատմելով համաշխարհային բանկային համակարգի ստեղծման պատմության, աշխարհի հնագույն բանկի, նորագույն տեխնոլոգիաների և առաջնորդի կարևորագույն հատկանիշների մասին:
Իվան Տելեգինը դեռահասների հետ քննարկեց բանկերի հիմնական գործառույթներն ու զարգացման միտումները, պատմեց «Ապագայի բանկի» մասին:
«Ապագայի բանկը՝ «Բանկ է ափի մեջ», այսինքն՝ Բանկ հեռախոսի մեջ` հասանելի ցանկացած պահի» - նշեց Իվան Տելեգինը:
Դասընթացն ընթացավ հարց-պատասխան ինտերակտիվ շփման ձևաչափով. երեխաներին հատկապես հետաքրքրեց ՀՀ շուկայում` առաջինը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մեկնարկած՝ «վճարային մատանի» նոր պրոդուկտը:
Գլխավոր տնօրենը մանրամասն ներկայացրեց վճարումներ կատարելու նոր ձևաչափը, որը փոխարինման է եկել ընդունված վճարային քարտերին` չիպային կրիչով տարբեր իրերի տեսքով:
Քննարկելով Մոբայլ Բանկի բոլոր առավելությունները` Իվան Տելեգինն առաջարկեց 2020 թ. օգոստոսին մեկնարկվող Մոբայլ Բանկի նոր տարբերակի թեստավորմանը մասնակից դարձնել աշխատակիցների երեխաներին` ֆոկուս-խմբի միջոցով:
Այդ հանգամանքը շատ ոգևորեց երեխաներին, չէ որ դա կլինի նրանց առաջին փորձը բանկային գործում:
![]() | 4.89 | -0.02 |
![]() | 384.51 | -0.81 |
![]() | 452.41 | -2.65 |
![]() | 526.78 | -3.92 |
![]() | 281.73 | -1.49 |
![]() | 26.72 | -0.23 |
![]() | 53.64 | -0.16 |
![]() | 485.12 | -3.43 |