Արմինֆո.Հարգելի հաճախորդներ, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը` ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք օգտվել IDBank-ի հեռավար սպասարկման ամբողջական գործիքակազմից։
Բանկային ցանկացած գործարք իրականացնելու, վճարումներ կատարելու նպատակով Բանկ այցելելու անհրաժեշտություն չկա։ IDBanking.am առցանց հարթակի, Idram հավելվածի միջոցով ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել https://web.idram.am/new/am Idram հավելվածը կամ օգտվել IDBanking.am առցանց հարթակից։
Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Բանկ այցելելիս խնդրում ենք կրել դիմակ և ձեռնոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն։
IDBank-ն իր հերթին իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները հաճախորդների և աշխատակիցների առողջության պահպանման համար՝ բոլոր տարածքները պարբերաբար ախտահանվում և օդափոխվում են, աշխատակիցներն ապահովված են անվտանգության բոլոր միջոցներով։
Առո՛ղջ եղեք։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |