Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020 16:22
Ալինա Հովհաննիսյան

Արա Քառյան. Չի կարելի թույլ տալ գազի սակագների բարձրացում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար

Արա Քառյան. Չի կարելի թույլ տալ գազի սակագների բարձրացում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար

Արմինֆո. Գազի գնին առնչվող հարցի լուծման բովանդակային ձևաչափը հիմնված է էներգակիրների ակցիզային հարկի սահմանման վրա։

Հունիսի 3-ին առցանց ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնեյ «Լոգիկա» ֆինանսատնտեսական և գործարար անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու, ԵՊՀ և ՀՌՀ դոցենտ Արա Քառյանը։ Մասնավորապես, նա առաջարկել է ուշադրություն դարձնել այն հետևանքներին, որոնք կապված են Հայաստանում գազի գներիվերաբերյալ ռուսական կողմի որոշման հետ, ինչպես բնակչության համար, որտեղ գինը կմնա անփոփոխ, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց համար գազը մի փոքր կթանկանա։ Քառյանն ընդգծել է, որ տնտեսվարող սուբյեկտների համար գազի գնի բարձրացումը կհանգեցնի լայն սպառման ապրանքների թանկացման: "Բայց կա ավելի լուրջ խնդիր", - նկատել է տնտեսագետը՝ այդ առումով մատնանշելով ԵԱՏՄ շուկայում հայ արտահանողների մրցունակության նվազումը։

 

Դրա հետ մեկտեղ, նա նշել է, թե այն պատճառով, որ աշխատանքային միգրանտները սահմանների փակման առնչությամբ չեն մեկնի սեզոնային աշխատանքի, պետք է լուրջ խնդիրներ սպասել նաեւ երկրի վճարային հաշվեկշռի հետ կապված: "Իհարկե, հաշվեկշիռը քիչ թե շատ կպահպանվի, բայց կփոխվի դրա կառուցվածքը", - ասել է տնտեսագետը: Քառյանը  կոչ է արել վերանայել տնտեսվարող սուբյեկտների համար գազի գնի բարձրացման որոշումը, որի դեպքում հնարրրավոր չէ խուսափել ՀՀ տնտեսության համար բացասական հետևանքներից:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), ըստ նրա, պետք է այդ հարցը փոխանցի Հայաստանի կառավարությանը, ինչով չի խախտի օրենսդրությունը, քանի որ, ինչպես նշել է Քառյանը, կա  հոդված, որը թույլ է տալիս վերջիններիս համագործակցությունը: "Կառավարությունը պետք է մի քանի անկախ փորձագիտական խմբեր վարձի, որոնք պետք է պարզեն, թե արդյոք Հայաստանում կան պահուստներ, որպեսզի փակեն գազի գնի 15 դոլարով բարձրացումը", - ասել է նա: Իսկ եթե գազի գինը նվազեցվի, Հայաստանը պետք է ակցիզային հարկ սահմանի էներգակիրների համար։ "Այդ  ռեզերվը կգնա բյուջեի համալրմանը, և չի բերի գների բարձրացման։ Մենք լրացուցիչ ոչինչ չենք վճարի, բայց բյուջեն կհամալրվի", - ասել է Քառյանը, նշելով, որ նման մոտեցումը վաղուց կիրառվում է Եվրոպայում։ Նշենք, որ հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հերթական քննարկումներն է անցկացնելու "Գազպրոմ Արմենիա" ընկերության առաջարկած գազի նոր սակագների վերաբերյալ: Ինչպես նշվում է կարգավորիչի մամուլի ծառայության հաղորդագրությունում, առաջիկա քննարկումներին կմասնակցեն սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՀԾԿՀ կայքում զետեղված տեղեկատվության համաձայն ՝ հանձնաժողովն առաջարկում է ֆիզիկական անձանց համար թողնել 1000 խմ երկնագույն վառելիքի դիմաց 139 հազար դրամ վերջնական սակագինը՝ "Գազպրոմ Արմենիա" ընկերության առաջարկած 135 հազարի փոխարեն: ՀԾԿՀ-ն անհրաժեշտ է համարում անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագնի չափը՝ 1 հազար խմ դիմաց 100 հազար դրամ, միեւնույն ժամանակ, մի փոքր կավելանա ջերմոցային տնտեսությունների համար գազի սակագինը: Մասնավորապես, գազի մենաշնորհատիրոջ առաջարկած 283.14 դրամի փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 224 դրամ սակագին՝ ներկայիս  212 դրամի փոխարեն. Գյուղմթերքի վերամշակման ձեռնարկությունների համար ներկայում գործող 212 դրամի փոխարեն հանձնաժողովն ընդունելի է համարում ընկերության առաջարկած 224 դրամի տարբերակը' ընկերության առաջարկած 283.14 դրամի փոխարեն: Մինչեւ 10 հազար խորանարդ մետր ծավալով բնական գազի սակագինը, որը վաճառվում է ջերմային էլեկտրակայաններին, կմնա նույնը ՝ 139 հազար դրամ  1000 խմ դիմաց՝ ընկերության  առաջարկված 135.9 հազար դրամի փոխարեն: Ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների համար սակագինը կսահմանվի 255,92 դոլար՝ "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ի կողմից առաջարկվող 283,14 դոլարի փոխարեն:

 

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ԵԱՏՄ առաջնորդների առցանց գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գլոբալ մարտահրավերները ԵԱՏՄ-ին թելադրում են գազի ընդհանուր շուկայի ձևավորման շուտափույթ անհրաժեշտություն։ Վարչապետն ընդգծել էր, որ գազի սակագնի միասնական համակարգի ձևավորումը անհրաժեշտություն է, որը Հայաստանում հատկապես սուր է զգացվում, համոզմունք հայտնելով, որ ընդհանուր շուկան կնպաստի ապրանքների մրցունակության բարձրացմանը ՝ մի քանի անգամ մեծացնելով ԵԱՏՄ ներուժը։ "Առանց դրա բոլոր պետությունների համար գործունեության հավասար պայմանների ապահովումն անհնար է", - ընդգծել էր նա։

 

Պատասխան ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագինը ենթադրում է միասնական շուկա, միասնական բյուջե, հարկման միասնական համակարգ: Մինչդեռ ԵԱՏՄ-ում ինտեգրման նման մակարդակի, նրա գնահատմամբ, դեռ չեն հասել։ Համապատասխանաբար, առայժմ գները պետք է ձեւավորվեն շուկայական կոնյունկտուրայի հիման վրա՝ հաշվի առնելով ծախսերը, ներդրումները, ապահովելով շահույթ մատակարարների համար: "Մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծով առաջարկված գազի գների ձեւավորման վերաբերյալ ԵԱՏՄ երկրների բանաձեւին աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը ։ Այդ բանաձեւը դեռեւս չեն ընդունում մեր հայ եւ բելառուս գործընկերները", - հայտարարել Էր Պուտինը ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
04.08.2020
RUB6.590.02
USD485.66-0.17
EUR572.792.23
GBP634.220.60
CAD363.031.33
JPY45.83-0.12
CNY69.580.16
CHF531.071.61



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000