Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020 16:40

Արդշինբանկը հորդորում է օգտվել հեռահար սպասարկման ծառայություններից

Արդշինբանկը հորդորում է օգտվել հեռահար սպասարկման ծառայություններից

Արմինֆո.Այսօր յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվությունը կյանքեր կարող է փրկել:

Արդշինբանկը հորդորում է իր հաճախորդներին օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մասնաճյուղեր այցելել պարտադիր կրելով դիմակ ու ձեռնոցներ և մասնաճյուղերի մուտքերի մոտ առաջացած հերթերում խստիվ պահպանել նվազագույնը 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

Բանկի Մոբայլ բանկինգ հավելվածը արդեն հնարավոր է ակտիվացնել առանց Բանկ այցելելու և օգտվել հավելվածի լայն հնարավորություններից:

 

Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով Բանկի հաճախորդները կարող են իրականացնել գրեթե ցանկացած գործարք.

  • Վարկի ստացում/ վարկի հերթական մարում,
  • կոմունալ վճարումներ,
  • ԱՊՊԱ պայմանագրի կնքում,
  • ավանդի ներդրում/ խզում,
  • դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում և դեպի արտերկիր,
  • արժույթի փոխարկում,
  • փոխանցում բյուջե

և այլ գործարքներ

 

Հիշեցնում ենք, որ արագ դրամական փոխանցումների համակարգերով ուղարկված գումարները Արդշինբանկի հաճախորդները կարող են ստանալ առանց բանկ այցելելու՝ գումարն անմիջապես քարտին փոխանցելու միջոցով, որը կարելի է կանխիկացնել մոտակա բանկոմատից կամ կատարել անկանխիկ վճարումներ: Տվյալ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել 080002222 անվճար հեռախոսահամարով:

 

Բանկի կոմունիկացիոն կենրոնը հասանելի է շուրջօրյա 012222222 հեռախոսահամարով:

 

Ներբեռնեք Մոբայլ բանկինգ հավելվածը, մնացեք տանը և փրկեք կյանքեր: