Հինգշաբթի, 4 Հունիսի 2020 12:43
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում ոսկու գնային վեկտորն աճից փոխվել է դեպի անկում

Հայաստանում ոսկու գնային վեկտորն աճից փոխվել է դեպի անկում

Արմինֆո. Թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ արձանագրել են անկում՝  մեկ շաբաթ առաջվա աճի փոխարեն։ Գների վայրընթաց  դինամիկան խթանել են ոսկին և պալադիումը, որոնց գնային վեկտորն աճից փոխվել է դեպի անկում։ Այսպես՝ 2020 թվականի հունիսի 1-ից մինչեւ 7-ը թանկարժեք մետաղները Հայաստանում էժանացել են 0,7 տոկոսով ՝ նախորդ շաբաթվա 6,2 տոկոս աճի դեմ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության <Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան> գործակալության տեղեկատվության համաձայն՝ հաշվետու շրջանում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ բացթողնման գները՝ 1 գրամ ոսկի (չափիչ ձուլակտորներ)՝ 26716,67  դրամ (շաբաթական դինամիկայի փոփոխություն 0,2% աճից 0,8% անկում), արծաթը՝ 270,02   դրամ (շաբաթական աճի դանդաղում 8,8% -ից մինչև 1,1%),), պլատինը՝ 12915,56  դրամ (շաբաթական աճի դանդաղում 7,3%-ից մինչև 0,3%) եւ պալադիումը՝ 30 142,75 դրամ (շաբաթական դինամիկայի փոփոխություն՝ 8,5 աճից մինչև 3,3%):

 

Միջազգային բորսաների տվյալներով՝ 2020թ. հունիսի 4-ին ոսկու տրոյական ունցիայի սփոթային գինը կազմել է 1701.7 դոլար (օրական աճը՝ 0,02%), արծաթինը ՝ 17.65 դոլար (օրական աճը՝ 0,06%), պլատինը ՝ 823 (առանց օրական փոփոխությունների) եւ պալադիումի ՝ 2010 դոլար (օրական աճը՝ 0,1%):