
Արմինֆո.Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից կներգրավի 315 մլն SDR ։ Երկրի կառավարությունը հունիսի 4-ի նիստում հավանություն է տվել ԱՄՀ-ի հետ համաձայնագրի նախագծին:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԱՄՀ-ի նախորդ տարվա վերջի կանխատեսումների համաձայն, աշխարհի 170 երկրներում տնտեսական աճ էր նախատեսվում: Մինչդեռ ընթացիկ տարվա ապրիլին վերանայված կանխատեսման համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունում սպասվում է 3,5 տոկոս անկում։ Այդ ցուցանիշները, ինչպես նշել է նախարարը, չեն կարող չանդրադառնալ բյուջետային ցուցանիշների վրա, քանի որ կորոնաճգնաժամը կհանգեցնի հարկային մուտքերի նվազման, ինչն իր հերթին կանդրադառնա սահմանված մակարդակում ծախսերի պահպանման եւ պետական բյուջեի դեֆիցիտի ավելացման հակացիկլիկ քաղաքականության վրա:
Երկրի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է ներգրավել արտաքին փոխառություններ, ինչը կանդրադառնա պետական պարտքի աճի վրա ։ Դեռ անցյալ տարեվերջին ԱՄՀ-ն համաձայնել էր Հայաստանին վարկեր տրամադրել արտաքին էական շոկերի առկայության դեպքում ։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համավարակը սկսել է թափ հավաքել մարտ-ապրիլ ամիսներին՝ ԱՄՀ-ի հետ բանակցություններ են անցկացվել, որոնց արդյունքներով որոշում է ընդունվել վարկային հատկացումների չափը ավելացնելու վերաբերյալ՝ 2019 թվականի վերջին հաստատված գումարի համեմատությամբ: Այժմ այն կկազմի 315 մլն SDR, որից 206 մլն SDR արդեն հասանելի է, եւ դրանց ստացումը սպասվում է այս տարվա աշնանը: