Հինգշաբթի, 4 Հունիսի 2020 15:09
Դավիթ Ստեփանյան

Տնտեսագետ․ Հայաստանին անհրաժեշտ է գազն աստիճանաբար փոխարինել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով

Տնտեսագետ․ Հայաստանին անհրաժեշտ է գազն աստիճանաբար փոխարինել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով

Արմինֆո. Հայաստանին անհրաժեշտ է գազն աստիճանաբար փոխարինել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով։ Մենք բոլորս պետք է բնական ճանապարհով դուրս մղենք գազի սպառումը մեր կենցաղից։  ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

 

<Ռուսաստանը, <Գազպրոմը> կարող են որքան ասես բարձրացնել գազի սակագները։ Մենք ինքներս պետք է որոշենք՝ արդյոք պատրաստ ենք այդքան վճարել դրա դիմաց, թե՞, օրինակ, սկսել օգտագործել արեւային էներգիա։ Համոզված եմ մի բանում․ մենք պետք է վերանայենք <Գազպրոմ Հայաստանի> հետ հարաբերությունները, այդ ընկերությունում մանրակրկիտ աուդիտ անցկացնենք և, վերջապես, վերանայենք 2013-ին Ռուսաստանի հետ կնքված գազային խայտառակ պայմանագիրը> - ընդգծել է նա ։

 

Տնտեսագետը այս պայմանագիրը բնութագրում է՝ որպես Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի դեմ ուղղված ։ Ասատրյանը համոզված է, որ <Գազպրոմ Արմենիա> ընկերությունը որևէ կերպ շահագրգռված չէ Հայաստանի շահերի պաշտպանությամբ, արդյունավետ աշխատանքով և նույնիսկ սեփական զարգացմամբ, միայն իրենց եկամուտի մասին են հոգում։ Նրա գնահատմամբ, Հայաստանի համար գազի գնի բարձրացման հայտը՝ Վրաստանի համար գազի գնի 15 տոկոսով իջեցման ֆոնին, անհասկանալի է եւ տարօրինակ է թվում:

 

Ասատրյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ որևէ քաղաքացի անգամ մի լումա պարտք չի եղել <Գազպրոմ Արմենիա>-ին, բայց 2013-ին հանկարծ պարզվեց, որ պարտքեր ենք կուտակել այս ընկերությանն, ու մեր այդ անհայտ ծագման պարտքի դիմաց մեր ունեցած մասնաբաժինն ամբողջությամբ պիտի փոխանցենք Ռուսաստանին ու մինչև 2043 թվականը դառնանք նրանց գերին:

 

<Մինչդեռ, եթե այն ռեսուրսները, որոնք մենք ծախսում ենք այս պայմանագրի կատարումն ապահովելու մեջ, ներդնեինք Հայաստանում այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրները կիրառելու և զարգացնելու գործում, ապա այսօր մենք արդեն զգալի արդյունքների հասած կլինեինք և ստիպված չէինք լինի <Գազպրոմ>-ի առաջ վիզ ծռել։ Ցանկացաշ դեպքում Հայաստանը պետք է հարմար առիթ փնտրի <Գազպրոմ>-ի հետ այս հարաբերությունները վերանայելու ու խմբագրելու համար, ինչը և հնարավորություն կընձեռի ավելի հավասարակշռված լուծումներ գտնել ստեղծված պայմաններում>,- ամփոփել է տնտեսագետը։