Հինգշաբթի, 4 Հունիսի 2020 15:33
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց

Վարչապետ Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց

Արմինֆո. Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց։ Այս մասին հուլիսի 4-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

 

«Այս պահի դրությամբ հակաճգնաժամային նպատակներով բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 մլրդ դրամի չափով վարկային արձակուրդ են տրամադրել, և 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով` 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»,-ասել է վարչապետը:

 

Նշենք, որ մարտի 13-ից Հայաստանի բանկերը հայտարարել են 2-3 ամսվա վարկային արձակուրդի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք ենթադրում են վճարումների հետաձգում վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումներ: Ընդ որում, հետաձգված վճարումները կփոխանցվեն հետագա ամիսներին: Փորձագետների կարծիքով՝ դա մեծացնում է մարումների ամսական ծանրաբեռնվածությունը, ինչը կորոնավիրուսի համաճարակի պատճառով բարդ իրավիճակում հայտնված վարկառուի եւ այդ կապակցությամբ ձեռնարկված սահմանափակող միջոցների առնչությամբ բարդացնում է վարկային պարտավորությունները կատարելու հնարավորությունը:-